Jump to content

Անուշ (Հովհաննես Թումանյան)

Վիքիքաղվածք-ից

«Անուշ», հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմը։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է 1890 թվականին և առաջին անգամ տպագրվել է հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուում (1892 թ., Մոսկվա)։ Իսկ մյուս տարբերակը առաջինի վերամշակումն է՝ գրված 1901-1902 թվականներին և հրատարակված հեղինակի բանաստեղծությունների ու պոեմների 1903 թվականի ժողովածուում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • — Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։
  • — Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։
Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի...
— Աղջի՛, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...
  • — Չէ՛, թող ես գնամ... ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում...
  • — Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում...
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում...
  • — Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Ով որ քեզ սիրի, աղջիկ։
  • Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։
  • Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի,
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
  • — Ամո՜թ քեզ, Մոսի՛, թո՛ւք ու նախատինք,
— Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին։
Ի՜նչպես վեր ընկար դո՜ւ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՜ւ... կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց...
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր...
  • ― Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՜նչ ես լալիս ու ման գալիս
Էս ձորերում անեմ օր։
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց․․․
Արտասվելով, լալով էդպես

։Ետ չես դարձնի էլ գերիդ,

Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ։
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի։
  • Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անուշ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝