Անահիտ Թարյան
Արտաքին տեսք
Անահիտ Մնացականի Թարյան (Մխիթարյան) (փետրվարի 9, 1952, Վաղարշապատ), հայ բանաստեղծուհի, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ է (2002)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեր մեծ կռիվը մենք դեռ պիտի տանք.
- Տղանե՛ր, մենք ձեր մեջքին ենք…
- Մե՛նք էլ զինվոր ենք ձեզ պես՝ քանի կանք.
- Ոչի՜նչ, որ մայր, քույր և կին ենք…[1]
- Բարի լույսի հետ ծնվում է բարին[2]։
- Շուրթերիս երգի տող է տրոփում[2]։
- Արևն իր թագն է նվիրել սարին[2]։
- Սրտիս մեջ սիրո շող է տրոփում[2]։
- Գարնան համբույրից ծաղկել է քարը[2]։
- Ոտքիս տակ քաղցրիկ հողն է տրոփում[2]։
- Խառն է աշխարհը, դաժան է դարը[2]։
- Իմ մեջ տագնապի դողն է տրոփում[2]։