Ալեսանդրո Դել Պիեռո

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Ալեսանդրո Դել Պիեռո

Ալեսանդրո Դել Պիեռո (իտ.՝ Alessandro Del Piero, նոյեմբերի 9, 1974, Կոնելյանո, Վենետո, Տրեվիզո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, ով կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Յուվենտուս» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես շատ ուրախ եմ իմ նոր կարգավիճակի համար։ Ֆուտբոլի հանդեպ իմ մեծ սերը հավերժ է։ Եթե հաշվի չառնենք եղանակը, ես շատ գոհ եմ Ավստրալիայից։ Ուրախ էի նաև վերադառնալ Թուրին։ Հանդիպեցի ընկերներիս, հիշեցի որոշ սովորություններ։ Թուրինում ամենասիրածս սովորությու՞նս։ Տունը մնալն է։ Ես հաճելիորեն զարմացած էի իմ հանդեպ երկրպագուների լավ վերաբերմունքով։ Հարաբերությունները նրանց հետ զարմանալի են մնում[1]։

Ալեսանդրո Դել Պիեռոյի մասին[խմբագրել]

  • Դել Պիեռոն համաշխարհային կարգի խաղացող է, որը ներկայացվելու կարիք չունի[2]։
Կառլո Անչելոտտի
  • Առջևում շատ դժվար շաբաթ է, բայց մենք պատրաստ ենք դրան։ Չէ որ «Յուվենտուսը» պայքարելու է բոլոր մրցաշարերում և չի կենտրոնանալու միայն մեկ ճակատի վրա։ Այս պահին ամենակարևորը «Չելսիի» դեմ խաղն է։ Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղաոճին և մտածենք միայն հաղթելու մասին։ Ես մեծացել եմ մեծ չեմպիոնի՝ Ալեսանդրո Դել Պիեռոյի կողքին։ Հենց նա է ինձ սովորեցրել պայքարել սեփական երազանքների համար[1]։
Լեոնարդո Բոնուչի

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ալեսանդրո Դել Պիեռո հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝