Ադամի մեղքը
Արտաքին տեսք
(Վերահղված է Ադամի մեղքը (բանաստեղծություններ)ից)
«Ադամի մեղքը», հայ գրող Արտուշ Դանիելի Սահակյանի բանաստեղծությունների հավաքածուն։ Հրատարակվել է Երևանում՝ 1991 թվականին։ Ժողովածուն բաղկացած է «Հայրեններ», «Հազարից մեկը», «Քնարերգություն», «Խոհեր», «Քառյակներ» և «Պոեմներ» բաժիններից։
Քաղվածքներ «Հայրեններ» բաժնից
[խմբագրել]Հայրենական
[խմբագրել]- Որ սևաշոր հարս չմնա,
Ով է գտնում...
[խմբագրել]- Երջանկություն նա է գտնում,
- Ով հացն արդար է վաստակում։
Քաղվածքներ «Հազարից մեկը» բաժնից
[խմբագրել]Վերքեր անցյալից
[խմբագրել]- Հարսին տարան դեզում պահին,
- Զուգ-զարդարանք հանին հագեն,
- Փեսի ձեռքը սուրը տվին,
- Թևից քաշին մահուդ չուխեն...
- Գել ու գազան հանդն էր վխտում
- Այն թոհ ու բոհ դժար տարին,
- չորեք կողմից զարկում, տանում
- Էլ հորթ ու կով, ուլն ու մաքին։
Քաղվածքներ «Քնարերգություն» բաժնից
[խմբագրել]Դու Լիլիթն ես
[խմբագրել]- Դու սահում ես, փախչում, կանչում,
- Ինձ հույս տալիս լուսավոր,
- Երկնավորից չես ամաչում,
- Ես՝ Ադամս եմ մեղավոր։
Քաղվածքներ «Խոհեր» բաժնից
[խմբագրել]Արևին
[խմբագրել]- Այդքան թովչանք ու քո հուրը,
- Ու կյանք ծնող քո համբույրը
- Տու՛ր աշխարհին, բոլոր մարդկանց։
Քաղվածքներ «Քառյակներ» բաժնից
[խմբագրել]- —Իսկ ես չունեմ մահվան ահը,
- Անմահությունն է իմ մահը...
- Խիղճդ արա քեզ աստված,
- Ինքդ քո մեջ, քե՛զ դատիր...
Քաղվածքներ «Պոեմներ» բաժնից
[խմբագրել]Ադամի մեղքը
[խմբագրել]- Բայց լսել եմ լեգենդացած
- Դարերի զրույցն այս հին,
- Որ արգելված մի պտուղով
- Եվան խաբվեց, մերկացավ,
- Բողբոջ կուրծը մեղքի գինով,
- Մեղքի համով քաղցրացավ։
Աղբյուրներ
[խմբագրել]- Արտուշ Սահակյան, «Ադամի մեղքը»։ Բանաստեղծություններ, Արևիկ հրատարակչություն, 1991 թ., ISBN - 5-8077-0496-7։