Ջոզեֆ Ադիսոն

Վիքիքաղվածք-ից

Ջոզեֆ Ադիսոն (անգլ.՝ Joseph Addison, մայիսի 1, 1672 - հունիսի 17, 1719), անգլիացի դրամատուրգ, քաղաքագետ, պոետ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Զարմանալի չէ, որ հոգին գիտելիքների մեծ քանակությունը, ի վիճակի չլինելով խելացի դարձնել մարդուն, հաճախ նրան դարձնում է փառամոլ և ամբարտավան[1]։
  • Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ընդունակությամբ[1]։
  • Լավ գիրքը մի նվեր է, որ հեղինակը կտակել է մարդկային ցեղին[1]։
  • Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը մարմնի համար[1]։
  • Համեստությունը ոչ միայն առաքինության զարդն է, այլև պահապանը[1]։
  • Անհամեստ մարդը հաճախ ավելի է վտանգավոր, քան չարը, որովհետև վերջինս հարձակվում է միայն իր թշնամիների վրա, այն դեպքում, երբ առաջինը վնաս է պատճառում իր թշնամիներին և իր բարեկամներին[1]։
  • Մտերիմ ընկերների միջև երես առ երես զրույցներում ամենախելացի մարդիկ շատ հաճախ արտահայտում են խիստ մեղմ դատողություններ, որովհետև ընկերոջ հետ խոսակցությունը նույնն է, ինչ բարձրաձայն մտածելը[1]։
  • Նվազագույն չափով աղմկոտ, առավել համեստ բարեկամությունը հաճախ ամենաօգտակարն է։ Ուստի ես միշտ կգերադասեի զուսպ ընկերոջը չափից ավելի եռանդունից[1]։
  • Համոզվածությունն այն բանում, որ դու սիրված ես, մեղմացնում է բաժանման տառապանքները։ Վերջին «մնաս բարև»-ը նույնիսկ կորցնում է իր դառնությունը, երբ նրանում դեռևս լսվում է սիրո արձագանքը[1]։
  • Առանց հավատարմության չի կարող լինել ո՛չ սեր, ո՛չ բարեկամություն, ո՛չ առաքինություն[1]։
  • Ամուսնությունն աչքի է ընկնում այն առանձնահատկությամբ, որ նրա հետ դադարում է երկրպագությունը կուռքին։ Երբ տղամարդն ավելի մոտիկից է դիտում իր աստվածուհուն, վերջինս վերստին դառնում է հասարակ կին[1]։
  • Ֆիզիկական վարժություների և ժուժկալության օգնությամբ մարդկանց մեծ մասը կարող է յոլա գնալ առանց բժշկության[1]։
  • Երբ ես տեսնում եմ այդքան համեղ կերակուրներով ծածկված այս սեղանները, ինձ թվում է, որ նրանցից յուրաքանչյուրի հետևում, ինչպես ծուղակում, թաքնված են հոդատապը, ուռուցվորությունը, տենդը և բազմաթիվ այլ հիվանդություններ[1]։
  • Լռությունը երբեմն ավելի բազմանշանակ է ու վեհ, քան ամենաընտիր և ամենաարտահայտիչ պերճախոսությունը և շատ դեպքերում վկայում է մեծ խելքի մասին[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջոզեֆ Ադիսոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: