Jump to content

Չինովնիկի մահը

Վիքիքաղվածք-ից

«Չինովնիկի մահը», ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքներից[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Պատմվածքներում այդ «բայց հանկարծը» հաճախ է պատահում։ Հեղինակները իրավացի են. կյանքն այնպե՜ս լի է անակնկալներով։
  • Փռշտալ ոչ ոքի չի և ոչ մի տեղ չի արգելվում։ Փռշտում են թե՛ մուժիկները, թե՛ ոստիկանապետերը, և թե՛ երբեմն նույնիսկ գաղտնի խորհրդականները։ Բոլորն էլ փռշտում են։ Չերվյակովը ոչ մի անհարմարություն չզգաց, թաշկինակով սրբեց թքի ցայտերը և իբրև քաղաքավարի մարդ` իր շուրջը նայեց. արդյոք իր փռշտոցով մեկնումեկին չանհագստացրե՞ց։ Նա տեսավ, որ իր առջև` պատերի առաջին շարքում նստած մի ծերուկ ձեռնոցով խնամքով սրբում է իր ճաղատն ու պարանոցը և ինչ-որ բան քրթմնջում։
«Թուքս ցայտել է նրա վրա, - մտածեց Չերվյակովը։– Իմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել»։
  • – Դու՛րս կորիր,– կապտելով ու դողալով հանկարծ ծղրտաց գեներալը։
Չերվյակովի ներսում ինչ-որ բան կտրվեց։ Ոչինչ չտեսնելով, ոչինչ չլսելով` նա ետ-ետ գնաց դեպի դուռը, փողոց դուրս եկավ և հազիվհազ քարշ գալով քայլեց... Մեքենայաբար տուն գալով, առանց վիցմունդիրը հանելու, նա պառկեց բազմոցի վրա ու մեռավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ա. Պ. Չեխով, Պատմվածքներ, Երևան, 1985։