Անտոն Չեխով

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Անտոն Չեխովն և իր կինը՝ Օլգան իրենց մեղրամսում, 1901

Անտոն Պավլովիչ Չեխովը (ռուսերեն՝ Анто́н Па́влович Че́хов) (հունվարի 29, 1860 - հուլիսի 15, 1904) ռուս կարճ պատմվածքների գրող, սցենարի հեղինակ և բժիշկ է եղել:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Ամեն ինչ նսեմանում է գրքի համեմատությամբ:[1]
  • Ով ըմբոշխնել է ստեղծագործության հաճույքը, նրա համար դադարում են գոյություն ունենալ այլ հաճույքներ:[2]
  • Գեղարվեստական ստեղծագործությունը պետք է արտահայտի որևէ մեծ միտք: Ստեղծագործությունը գեղեցիկ է իր լրջության մեջ:[2]
  • Գիտությունը ամենաանրաժեշտը, ամենագեղեցիկը և ամենակարևորն է մարդու կյանքում:[3]
  • Հարկավոր է ձգտել այն բանին, որ յուրաքանչյուր ոք ավելի շատ տեսնի ու իմանա, քան տեսել ու իմացել են նրա պապերն ու հայրը:[3]
  • Երբեք ուշ չէ ինքն իրեն հարցնելը՝ գործով եմ ես զբաղված, թե՞ դատարկությամբ:[4]
  • Քաղքենիությունը մեծ չարիք է, այն, ինչպես ամբարտակը գետի վրա, միշտ ծառայել է միայն լճացման համար։
  • Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պարճառները։
  • Զգուշացիր պաճուճազարդ լեզվից։ Լեզուն պետք է լինի պարզ ու գեղեցիկ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 133։ 
  2. 2,0 2,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 148։ 
  3. 3,0 3,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 149։ 
  4. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 65։