Միսաք Մեծարենց
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Միսաք Կարապետի Մեծարենցը (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան) (հունվար, 1886 - օգոստոսի 22, 1908) հայ բանաստեղծ է եղել։
[խմբագրել] Քաղվածքներ
- Բանաստեղծը բնության արտացոլումը պետք է ըլլա, թե ո՛չ բանաստեղծ չե իրապես, քերթվածները իբրև բառ պետք է ունենա տերևին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումով տրոփուն:[1]
- Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է:[1]
- Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք:[2]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 152։
- ↑ (2007) Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիքում՝ Ներբող Մայրենիին։ Հեղինակային հրատարակութիւն, 65։ ISBN 978-99930-4-9203-3։
[խմբագրել] Արտաքին հղումներ
Հայկական Գրականության Ժառանգությունը (անգլերեն).