Եղիշե Չարենց

Վիքիքաղվածքյից
Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց կամ Եղիշե Սողոմոնյանը (մարտի 13, 1897 - նոյեմբերի 27, 1937) հայ բանաստեղծ է եղել:

Քաղվածքներ [խմբագրել]

  • Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած:[1]
  • Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում:[2]
  • Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
    Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն:[3]
  • Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
    Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում:[3]
  • Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված հրով անշեջ դարերում հին:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 18։ ISBN 99930-2-276-4։ 
  2. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 37։ ISBN 99930-2-276-4։ 
  3. 3,0 3,1 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը

Արտաքին հղումներ [խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝