Հովհաննես Ղանալանյան

Վիքիքաղվածք-ից

Հովհաննես Տիգրանի Ղանալանյան (փետրվարի 19, 1911, Ախալցխա - մարտի 28, 1994, Երևան), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եթե մենակությունը մարդուն մղում է դեպի առանձնացում, ապա սերը հանում է նրան այդ կացությունից, «մենության խավար զնդանից» և կոչում դեպի կյանք։ (էջ 22)
  • Չկա մարդ, որի վրա ազդեցություն չգործե թատրոնը, չկա մարդ, որ չկարողանա օգուտ չքաղել թատրոնից…(էջ 43)
  • «Հպարտությունից մեծ թշնամի չունի դերասանուհին, որպես նաև դերասանը»։ (էջ 44, Նալբանդյան)
  • «Մայր ըլլալ և բնաստեղծ ըլլալ միևնույն բանն է` երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կանմահանան ուրիշ էակներու մեջ,- մին կապրի տասնի մեջ, իսկ մյուսը կապրի միլիոններու մեջ»։ (էջ 49, Դանիել Վարուժան)
  • Երկնքի լացը հողին ուրախություն է բերում։ (էջ 83)
  • «Գրելը կարողություն մըն է, որով կրնանք արտահայտել մեր զգացածը պարզ և բնական, ինչպես խոսելու կարողությունը… Այս ձիրքը կըրնա ստացական ըլլալ…» (էջ 88, Դանիել Վարուժան)
  • «Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»։ (էջ 158, Միսաք Մեծարենց)
  • Միայն նրանք երբեք չեն շեղվում ու սխալվում, ովքեր սիրում են տրորված ճանապարհը։ (էջ 243)

Աղբյուրներ[խմբագրել]

Հովհաննես Ղանալանյան, Համաստեղություն։ Հոդվածներ - Երևան։ Սովետական գրող, 1984, 244 էջ։

Վիքիպեդիա
Վիքիպեդիա