Jump to content

Հենրիկ Իբսեն

Վիքիքաղվածք-ից
Հենիկ Յոհան Իբսենը (1900)

Հենիկ Յոհան Իբսեն (նորվգ.՝ Henrik Johan Ibsen, մարտի 20, 1828 — մայիսի 23, 1906), նորվեգացի բանաստեղծ։ Շեքսպիրից հետո համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը, ողջ աշխարհում‌[փա՞ստ]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Երջանկություն բոլորի համար՝ ստեղծված բոլորի համերաշխ աշխատանքով։
  • Մարդու հոգին նրա գործերի մեջ է։
  • Ճշմարիտ իմաստունին ճանաչելու իսկական հատկանիշը համբերությունն է։
  • Մաքուր խիղճը լավագույն բարձն է[1]։
  • Մեծ մեղք է, որին ներում չկա, ուրիշ մարդու մեջ սիրո կյանքն սպանելը։
  • Վախկոտությունն իր ծաղկման շրջանում վեր է ածվում դաժանության։
Եվ թառամում, մերթ էլ հանկարծ
Նորից ծաղկում շռայլորեն[2]։
  • Մարդ նախապես չի իմանում,
Կյանքում ում ինչ կպատահի[2]։
  • Հիշի՛ր, աչքերն արցունք են ծնում
Դառը և ուտիչ, ինչպես մոխրաջուր[2]։
  • Մեր դուռը բաց է ամեն մեկի դեմ,
Ով ներս է գալիս, ոչ թե դուրս գնում[2]։
  • Ոչ ոք իր բախտից չի կարող փախչե՛լ։
Դրան կարող ենք մենք ապավինել,
Հենց դրանում է սփոփանքը մեր[2]։
  • Ուսման իմաստն այն չի, որ ճխտես
Քո մեջ գիտելիք ամեն տեսակի,
Այլ ընտրես այն, ինչ կարող է պետք գալ[2]։
  • Ուրախալի է, երբ բարոյական
Սկզբունքները կենսագործվում են
Եվ, չվնասված, ազատագրվում
Տեսության այնքան մթին խավարից[2]։
  • Հաջող լինելու բանալին կյանքում-
Լինել սթափ և զգույշ չար օձից[2]...
Արվեստը ռիսկի հենց այն է, որ դու
Ազատությունդ պահպանես կյանքում,
Չընկնես դու կյանքի և ոչ մի թակարդ,
Հիշես, որ օրը պայքարի դեռ քո
Օրը չէ վերջին, որ պետք է թողնես
Միշտ վերադարձի կամուրջ քեզ համար[2]։
  • Բայց առագաստը չեն բացում, որ լոկ
Անիմաստ նավեն։ Անհնարին է,
Որ դուք ինքներդ էլ հատուկ նպատակ
Չհետապնդեք[2]...
  • Ծայրահեղ խելքը հիմարություն է։
Իսկ վախկոտության կոկոնը բացվող
Դառնում է ծաղիկ բիրտ դաժանության[2]։
  • Երբ որ լավը կա, վատը չեն փնտրում[2]։
  • Ժանգը ուտում է ամուր երկաթին,
Իսկ ժամանակը ուժերն է ուտում[2]։
  • Մի անգամ է մարդ ծնվում իր կյանքում,
Այդ պատճառով էլ ուզում է մնալ ճիշտ հենց այնպիսին,
Ինչպիսին, որ նա աշխարհ է եկել[2]։
  • Խեղդվողը ձեռքը նույնիսկ չոփի է գցում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Мудрость веков. Запад. Составители А. Ю. Кожевников, Т. Б. Линдберг, Издательский Дом "Нева", 2006, с. 223.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հենրիկ Իբսեն, «Պեր Գյունտ», Հայաստան հրատարակչություն, Երևան, 1969
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հենրիկ Իբսեն հոդվածը նաև Վիքիպեդիայում: