Jump to content

Թոմաս Ֆուլեր

Վիքիքաղվածք-ից
Թոմաս Ֆուլերը

Թոմաս Ֆուլեր (անգլ.՝ Thomas Fuller, 1608 - օգոստոսի 16, 1661), անգլիացի աստվածաբան, պատմաբան և կենսագիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում[1]։
  • Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորի[2]։
  • Յուրաքանչյուր ձի մտածում է, որ իր բեռն ավելի ծանր է, քան մյուսներինը[3]։
  • Նա, ով իր որդուն օգտակար ոչինչ չի պատվաստում, սնում է գողի[4]։
  • Նա, ով տղամարդ է դառնում տասնվեց տարեկանում, երեխա կլինի վաթսուն տարեկանում[4]։
  • Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է[5]։
  • Առողջությունը չեն գնահատում, մինչև հիվանդությունը վրա չի հասնում[6]։
  • Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդն ապաքինվելու քիչ տվյալներ ունի[6]։
  • Մասնակիցների ստվար թիվը չի արդարացնում հանցագործությունը[6]։
  • Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը՝ օրենքին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280. 
  4. 4,0 4,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2. 
  5. Ասույթներ հայտնի մարդկանցից
  6. 6,0 6,1 6,2 6,3 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989