Զարմանք
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է: -Մարտիրոս Սարյան
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Դավիթ Անհաղթ
- Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է: [1]
[խմբագրել] Արկադի Միգդալ
- Էյնշտեյնը ասել է, որ ինքը բախտ է ունեցել հասունանալ ավելի շուտ, քան կկորցներ զարմանալու ընդունակությունը: Զարմանալու ընդունակությունը մի հատկություն է, որն անհրաժեշտ է ֆիզիկոսին այնպես, ինչպես նկարչին կան պոետին:
...Հենց որ գիտական աշխատողն սկսում է աշխատել ուրիշի ձեռքերով, վրա է հասնում գիտական ծերությունը՝ անկախ տարիքից և աստիճանից, կորչում է զարմանալու և ամեն մի փոքրիկ քայլով հրճվելու ընդունակությունը, անհետանում է սովորելու ցանկությունը, երևան են գալիս «ծանրակշռության» և միայն համաշխարհային պրոբլեմներ լուծելու ձգտում:[2]
[խմբագրել] Առանց աղբյուրի
[խմբագրել] Մարտիրոս Սարյան
- Զարմանքը հասարակ բան չէ: Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է: Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը: Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 158։