Արցախ

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Գանձասարի վանքը, որը լրացել է 1238 թվականին

Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը անկախ, ինքնիշխան և իրավական պետություն է Անդրկովկասում, որը պատմականորեն հայաբնակ է եղել: Նրա մայրաքաղաքը Ստեփանակերտն է, իսկ մշակութային կենտրոնը Շուշի բերդաքաղաքն է։

Բովանդակություն

[խմբագրել] Արցախի վերաբերյալ

  • Նոյեմբերի 30-ին Հայաստանի հեղկոմի նախագահի անունից Լենինը ստանում է ողջույնի հեռագիր, որտեղ ասվում է Սովետական Հայաստանի ծննդյան մասին և Դիլիջանի հեղկոմի աշխատանքի մասին: Դեկտեմբերի 1-ին Սովետական Ադրբեջանը ինքնակամ հրաժարվում է վիճակելի շրջաններից և պաշտոնապես հայտարարում է Զանգեզորի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Սովետական Հայաստանին:
    --Իոզիֆ Ստալին, 1920թ. դեկտեմբերի 4, «Պռավդա» թ. 273, Կեցցե Սովետական Հայաստանը (ռուսերեն՝ Да Здравствует Советская Армения! И. В. Сталин Сочинения, Том 4, Ноябрь 1917 - 1920)

[խմբագրել] Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ

  • 1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին Վիկտոր Համբարձումյանը հացադուլ հայտարարեց՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.
    «Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մեծ Երրորդություն. Վերստածվ է 2009-02-28.

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերվում է՝