Վիկտոր Համբարձումյան
Վիքիքաղվածքյից
Վիկտոր Համբարձումյանը (սեպտեմբերի 18, 1908 - օգոստոսի 12, 1996) եղել է հայ աստղաֆիզիկոս–գիտնական, ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հինադիրներից մեկը, ինչպես նաև Բյուրական աստղադիտարանի հիմնադիրը:
Քաղվածքներ [խմբագրել]
- 1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին նա հացադուլ հայտարարեց՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.
«Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:[1]
- Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի:[2]
- ...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:[3]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մեծ Երրորդություն։ Վերստացված է՝ 2009-02-28 թվականին։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 30։ ISBN 99930-2-276-4։
- ↑ Ջուլիետա Գյուլամիրյան և Հիլդա Հարությունյան (2005)։ Մայրենի Գ. Տարրական դպրոցի Գ դասարան։ Թեհրան։ «Զանգակ-97» հրատարակչություն և Տպարան «Ալիք», 18։
