Անրի Բարբյուս
Արտաքին տեսք
Անրի Բարբյուս (ֆր.՝ Henri Barbusse, մայիսի 17, 1873, Անյեր սյուր Սեն — օգոստոսի 30, 1935, Մոսկվա), ֆրանսիացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Անհատը, ձուլվելով կոլեկտիվին, իրեն չի կորցնում։ Ընդհակառակն, նա կոլեկտիվում հասնում է գիտակցության և կատարելագործման բարձրագույն աստիճանի[1]
- Առանձին մարդու կամ առանձին ազգի բարեկեցությունը կապված է բոլորի համար ընդհանուր բարեկեցության հետ[2]։
- Ամենաբարձր իդեալների քարոզը ոչ մի բանի չի ծառայում, եթե չի տեսնում դրանց հասնելու դրական ուղին[3]։
- Երբ առկա է բացահայտ կեղծիքը, ճշմարտության ակնհայտ խեղաթյուրումը, հարկավոր է հերքել այն[4]։
- Ես ինքս ինձ կրկնում եմ, որ գերբնական ուժեր չկան, որ երկնքից ոչինչ չի ընկնում, որ ամեն ինչ մեր մեջ է և մեր ձեռքում։ Եվ թևավորված այդ հավատով, ես հայացքով գուրգուրում եմ դատարկ երկնքի, երկրային ամայության հնարավոր դրախտի հոյակապություն[5]։
- Մենք խոսում ենք գիտակցության ու բանականության մեծ լեզվով, որի առջև անզոր է կրոնի լեզուն[6]։
- Միայն կեղծ սրբերն ու թույլերն են կարիք զգում գայթակղության, ինչպես դեղորայքի[7]։
- Արդարության գաղափարն անհերքելի է. այն աճում է բարոյական օրենքներից, բանականության օրենքներից և մասսաների բուն կյանքից. արդարությունը մի բառ է, որը լի է կյանքի բաբախյունով[8]։
- Մեր հույսի ու հավատի աղբյուրը ճշմարտությունն է[9]։
- Ճշմարտությունը հաղթահարում է ամեն մի տարածություն և չի կարող կասեցվել ոչ մի սահմանագծով[10]։
- Հասկանալ կյանքը և այն սիրել ուրիշ էակի մեջ՝ դրանում է մարդու խնդիրը և դրանում է նրա տաղանդը. և յուրաքանչյուր ոք կարող է իրեն լիովին նվիրել միայն մեկ մարդու[11]։
- Իր մահից հետո մարդը կարող է ապրել միայն երկրի վրա[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 55։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 57։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 157։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 180։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 329։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 334։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 341։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 427։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 436։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 437։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 493։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 705։