Տասներկու աթոռ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/%D0%9E%D1%81%D1%8F_%D0%B8_%D0%9A%D0%B8%D1%81%D0%B0._%D0%A7%D0%B5%D0%B1%D0%BE%D0%BA%D1%81%D0%B0%D1%80%D1%8B._%D0%A7%D1%83%D0%B2%D0%B0%D1%88%D0%B8%D1%8F._%D0%9D%D0%BE%D1%8F%D0%B1%D1%80%D1%8C_2014_-_panoramio.jpg/220px-%D0%9E%D1%81%D1%8F_%D0%B8_%D0%9A%D0%B8%D1%81%D0%B0._%D0%A7%D0%B5%D0%B1%D0%BE%D0%BA%D1%81%D0%B0%D1%80%D1%8B._%D0%A7%D1%83%D0%B2%D0%B0%D1%88%D0%B8%D1%8F._%D0%9D%D0%BE%D1%8F%D0%B1%D1%80%D1%8C_2014_-_panoramio.jpg)
«Տասներկու աթոռ» (ռուսերեն՝ «Двенадцать стульев»), դասական երգիծական վեպ, որի հեղինակներն են Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը։ Գիրքը լույս է տեսել 1928 թվականին, և հետագայում նրա հիման վրա նկարահանվել է «12 աթոռ» ֆիլմը։ Շարունակությունը «Ոսկե հորթը» վեպն է։
Գլուխ ԼԸ՝ Արտաքսում դրախտից[խմբագրել]
- - Այդպե՜ս, - ասաց Բենդերը։ - Համենայն դեպս ինչ-որ բան գտանք։
- Իպոլիտ Մատվեևիչը հանեց գրպանից արկղիկը և ապուշ կտրած նայեց նրա վրա։
- - Տվե՛ք, տվե՛ք։ Ի՞նչ եք աչքներդ չռել։
- Արկղիկը բացեցին։ Հատակին ընկած էր մետաղյա կանաչ թերթիկ հետևյալ մակագրությամբ․
ՍՈՒՅՆ ԿԻՍԱԲԱԶԿԱԹՈՌՈՎ ՎԱՐՊԵՏ ՀԱՄԲՍԸ Սկսում է կահույքի նոր պարտիա 1865 թ․ Սանկտ Պետերբուրգ։
- Օստապն այդ մակագրությունը կարդաց բարձրաձայն։
- - Իսկ ադամանդներն ու՞ր են, - հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
- - Դուք զարմանալի կերպով շուտ եք գլխի ընկնում, տաբուրետկաների հետևից ընկած որսո՛րդ։ Ադամանդը, ինչպես տեսնում եք, չկա։