Նաիրի Զարյան
Արտաքին տեսք
Նաիրի Զարյան կամ Հայաստան Եղիազարյան (դեկտեմբերի 31, 1900 — հուլիսի 11, 1969), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։ ՀԳՄ վարչության նախագահ (1944-46)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն[1]։
- Ես իմ գլուխը հպարտ և հիացմունքով խոնարհում եմ իմ ժողովրդի առաջ և ինձ կհամարեմ անչափ երջանիկ, եթե կարողանամ մի աննշան աղյուս դնել նրա հոյակապ կուլտուրայի շենքին, արժեքավոր մի տող ավելացնել նրա մարդասեր, ազատաբաղձ գրականությանը[2]։
- Խոսքի ակունքը կյանքի մեջ է, դրանից է, որ մարդիկ միշտ նյութ են գտնում խոսելու[2]։
- Գրական վարպետության մասին մտածելիս ես հիշում եմ միշտ, որ ամեն մի նոր գործ սկսելիս ինձ սկսնակ եմ զգում[2]։
- Բոլոր համամարդկային, համազգային և անձնական վշտերով հանդերձ՝ ես մնում եմ անուղղելի լավատես[2]։
- Ես հավատում եմ մարդկանց և ապագային[2]։
Քաղվածքներ Նաիրի Զարյանի մասին
[խմբագրել]Սեղանիս վրա գիրքն է դրված, և երբ ուզեմ, կբացեմ գիրքը, ու Նաիրին նորից ինձ հետ կլինի, մեր հայոց աշխարհի ժողովրդի հետ։ Սրան ես հավատում եմ. արվեստագետի, գրողի կյանքը այսպես պետք է չափել[3]։
- Նաիրի Զարյանը խորհրդահայ գրականության այն դեմքերից էր, որոնք սկզբնավորեցին, կազմավորեցին և բարձրացրին այդ գրականությունը համամիութենական ճանաչման աստիճանի։ Նա այն անուններից է, որոնցով մեր գրականությունը դառնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին հայտնի իրողություն[3]։
- Մենք Նաիրի Զարյանին շատ վաղուց գիտենք իբրև առաջավոր բանաստեղծի և դրամատուրգի, իբրև հասարակական գործչի, խաղաղության համար պայքարի մարտիկի[3]։
- Ն. Զարյանի հետ ես բարեկամացել եմ մեր համատեղ աշխատանքի ընթացքում... Իմ հիշողության մեջ նա միշտ կմնա որպես պայծառ մարդ, քաղաքացի, մեծ ճաշակի և բարձր չափանիշների արվեստագետ[3]։
- Կան «մենատնտես» գրողներ, որոնք մտածում են միայն իրենց սեփական փառքի ու վաստակի մասին և կարող են ու պատրաստ են անտարբեր աստղ ու ծաղիկ գովերգել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց կողքին... ռումբ է պայթում կամ մարդ սպանվում...
- Ազնիվ, սկզբունքային, կրքոտ, իր ժողովրդի ու մարդկության ցավերով ու հոգսերով այրվող և ուրիշներին միշտ օգնելու և քաջալերելու պատրաստ մարդ էր Նաիրի Զարյանը[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-263-2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վ. Սահակյան, Ռ. Սահակյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 108։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վ. Սահակյան, Ռ. Սահակյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 107։