Հրաչյա Աճառյան
Արտաքին տեսք
Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8, 1876 — 1953), հայ լեզվաբան, ստուգաբան և բանասեր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Անմեղների ողբերգությունը սկիզբ է առնում մեղավորների մեղավորությունից։ Սակայն մեղավորների մեղավորությունը երբեք չի արդարացնում անմեղների ողբերգությունը[1]։
- Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել[2]։
Աճառյանի մասին
[խմբագրել]- Իբրև գլուխ և իբրև սիրտ՝ մեծ ապագայ կը գուշակէի Կեդրոնականին այդ կոչէցեալ աշակերտին համար․․․ ամէն բան ունի յառաջանալու, մեծանալու համար․․․ քանզի բանաստեղծ ալ է։ և հակառակ ասածին՝ խօսքին տեղ գի՜րն է, որ պիտիւ թռչի ու գայ մեզի[3]։
- Եղիա Տեմիրճիպաշյան
- Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ[4]։
- Էդուարդ Բագրատի Աղայան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 112. ISBN 99930-2-276-4.
- ↑ «Ծաղիկ» 1894, օգոստոսի 20
- ↑ Աճառյան Հրաչյա Հակոբի (1876-1953), ՀՀ ԳԱԱ մատենագիտական տվյալներ