Հրաչյա Աճառյան

Վիքիքաղվածք-ից
Հրաչյա Աճառյան, 1926
Herachiay Atcharian Signature 1926.png

Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8, 18761953), հայ լեզվաբան, ստուգաբան և բանասեր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Անմեղների ողբերգությունը սկիզբ է առնում մեղավորների մեղավորությունից։ Սակայն մեղավորների մեղավորությունը երբեք չի արդարացնում անմեղների ողբերգությունը[1]։
  • Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել[2]։

Աճառյանի մասին[խմբագրել]

  • Իբրև գլուխ և իբրև սիրտ՝ մեծ ապագայ կը գուշակէի Կեդրոնականին այդ կոչէցեալ աշակերտին համար․․․ ամէն բան ունի յառաջանալու, մեծանալու համար․․․ քանզի բանաստեղծ ալ է։ և հակառակ ասածին՝ խօսքին տեղ գի՜րն է, որ պիտիւ թռչի ու գայ մեզի[3]։
Եղիա Տեմիրճիպաշյան
  • Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ[4]։
Էդուարդ Բագրատի Աղայան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 112. ISBN 99930-2-276-4. 
  3. «Ծաղիկ» 1894, օգոստոսի 20
  4. Աճառյան Հրաչյա Հակոբի (1876-1953), ՀՀ ԳԱԱ մատենագիտական տվյալներ


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հրաչյա Աճառյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: