Հորացիոս
Արտաքին տեսք
Քվինտոս Հորացիոս Ֆլակ (լատիներեն՝ Quintus Horatius Flaccus) (դեկտեմբերի 8, մ.թ.ա. 65 — նոյեմբերի 27, մ.թ.ա. 8), հռոմեացի բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գունատ մահը թակում է և՛ աղքատների խրճիթները, և՛ արքայական պալատները։
- Դարդերը քշում են խելքն ու իմաստնությունը, այլ ոչ ծովի լայն տեսարանով ինչ-որ վայրերը։
- Եթե ստամոքսիդ, կրծքիդ, ոտքերիդ հետ ամեն ինչ նորմալ է, արքայական ոչ մի գանձ ոչինչ ավելացնել չի կարող։
- Այն ամենն, ինչ անցել է, անցյալ է։
- Ով շատ բաների է հասնում, շատ բաներ էլ նրան պակասում են։
- Կառավարի՛ր քո տրամադրությունը, քանզի այն, երբ չի ենթարկվում, հրամայում է։
- Հակիրճությունն անհրաժեշտ է, որ խոսքը թեթև և ազատ հնչի, որպեսզի բառերը չխառնվեն և ականջները չտանջեն։
- Գործից մի՛ խուսափիր, բայց և չափից դուրս իրար մի՛ խառնվիր։
- Մեծ խոստումները փոքրացնում են վստահությունը։
- Ուրախալի է խելացնորությանը տրվել այնտեղ, որտեղ տեղին է։
- Խելքից զուրկ ուժն ինքնիրեն մահանում է։
- Թաքնված քաջությունը քիչ է տարբերվում գերեզմանային անգործությունից։
- Եթե չես վազում, քանի առողջ ես, ստիպված կլինես վազել, երբ հիվանդանաս։
- Կարևոր չէ, թե ինչ խորհուրդ ես տալիս, հակիրճ եղի՛ր։
- Ի՞նչ պետք է այս արագահոս կյանքում այդքան շատ բան պահանջել։
- Նկարը բանաստեղծություն է' առանց բառերի։
- Դուք հատում եք ողջ աշխարհը' երջանկության որոնումներով, իսկ այն միշտ ձեր կողքին է' ցանկացած մարդուց մեկնած ձեռքի հեռավորությամբ։
- Հաճախ ծաղրը կարևոր առաջադրանքներն ավելի լավ և ուժեղ է լուծում, քան խիստ մեղադրական խոսքը։
- Ո՞վ է խանգարում ծիծաղելով ասել ճշմարտությունը։
- Ի՞նչն է մարդկանց մոտ ամենից շատը։ Հույսը, քանզի այն ունեն նույնիսկ նրանք, ովքեր ուրիշ ոչինչ չունեն։
- Բոլորին էլ նույն գիշերն է սպասվում։
- Սիրիր ոչ թե այն, ինչ ցանկանում ես սիրել, այլ այն, ինչ կարող ես, ինչ ունես։
- Լավ պատրաստված մարդը դժբախտության մեջ պահպանում է հույսը և երջանիկ ժամանակ վախենում է ճակատագրի փոփոխություններից։
- Գինուց մահանում է գեղեցկությունը, գինով կրճատվում է երիտասարդությունը։
- Դժբախտությունն ունակ է ծնել տաղանդներ, որոնք երջանիկ ժամանակ քնած կմնային։
- Կանանց առաքինությունը հաճախ արդյունք է նրանց սիրեկանների ժլատության։
- Եթե հիմա գործերը վատ են ընթանում, չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու։
- Միակ բանը, որում ողջ մարդկային ցեղն ունի հավասար իրավունքներ, մահն է։
- Այն ամենն, ինչ այժմ քողարկված է, ժամանակը երբևէ կբացահայտի։
- Ապրի՛ր ամեն օրը, ինչպես վերջինը. բարի կլինի այն ժամը, որին չէիր սպասում։
- Որսա՛ պահը։
- Իմաստության առաջին պայմանը անխոհեմությունից ձերբազատվելն է[1]։
- Բաց թող միայն պահը և բոցը հրդեհ կդառնա։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179.