Զարմանք
Արտաքին տեսք
Աղբյուրով
[խմբագրել]- Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է։ [1]
- Էյնշտեյնը ասել է, որ ինքը բախտ է ունեցել հասունանալ ավելի շուտ, քան կկորցներ զարմանալու ընդունակությունը։ Զարմանալու ընդունակությունը մի հատկություն է, որն անհրաժեշտ է ֆիզիկոսին այնպես, ինչպես նկարչին կան պոետին։
...Հենց որ գիտական աշխատողն սկսում է աշխատել ուրիշի ձեռքերով, վրա է հասնում գիտական ծերությունը՝ անկախ տարիքից և աստիճանից, կորչում է զարմանալու և ամեն մի փոքրիկ քայլով հրճվելու ընդունակությունը, անհետանում է սովորելու ցանկությունը, երևան են գալիս «ծանրակշռության» և միայն համաշխարհային պրոբլեմներ լուծելու ձգտում[2]։
Առանց աղբյուրի
[խմբագրել]- Զարմանքը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 158.