Արկադի Միգդալ
Արտաքին տեսք
Արկադի Բեյնուսովիչ Միգդալ (ռուս.՝ Аркадий Бейнусович Мигдал, մարտի 11, 1911 - փետրվարի 9, 1991), խորհրդային անվանի ֆիզիկոս։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այնշտայնն ասել է, որ ինքը բախտ է ունեցել հասունանալ ավելի շուտ, քան կկորցներ զարմանալու ընդունակությունը։ Զարմանալու ընդունակությունը մի հատկություն է, որն անհրաժեշտ է ֆիզիկոսին այնպես, ինչպես նկարչին կամ պոետին։
...Հենց որ գիտական աշխատողն սկսում է աշխատել ուրիշի ձեռքերով, վրա է հասնում գիտական ծերությունը՝ անկախ տարիքից և աստիճանից, կորչում է զարմանալու և ամեն մի փոքրիկ քայլով հրճվելու ընդունակությունը, անհետանում է սովորելու ցանկությունը, երևան են գալիս «ծանրակշռության» և միայն համաշխարհային պրոբլեմներ լուծելու ձգտում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 158.