Jump to content

V նշանակում է Վենդետա (ֆիլմ)

Վիքիքաղվածք-ից

V նշանակում է Վենդետա (անգլ.՝ V for Vendetta), անտիուտոպիա ժանրի գերմանական-ամերիկյան ֆիլմ` նկարահանված Ալան Մուրի համանուն վեպի հիման վրա[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նոյեմբերի 5-ի հռչակագիր
— Բարի երեկո, Լոնդո՛ն։ Նախ, ներողութուն հեռուստաալիք ներխուժելու համար։ Ես, ինչպես ձեզնից շատերը, հասկանում եմ, թե ինչքան հարմար է ամենօրյա առօրյա, ինչքան անվտանգ է լավ ծանոթ միօրինակությունը, ինչքան հանգիստ է կրկնությունը։ Ես վայելում էի դա, ինչպես ցանկացած մարդ։ Բայց անցյալի որոշ իրադարձություններ, որոնք սովորաբար կապված են ինչ-որ մեկի մահվան կամ դաժան, արյունահեղ պայքարի հետ, մնում են մարդկանց հիշողության մեջ, որոնք նշում են դրանք հատուկ տոներով, և ես մտածեցի, որ մենք կարող ենք նշել նոյեմբերի 5-ը՝ մի ամսաթիվ, որ ներկայում, ցավոք, մոռացվել է։ Եկեք շեղվենք առօրյա կյանքից ու մի քիչ զրուցենք։ Կգտնվեն, իհարկե, այնպիսի մարդիկ, ովքեր չեն ցանականում, որ մենք շփվենք։ Ես ենթադրում եմ, որ այս պահին արդեն հեռախոսով հրամաններ են տրվում, և զինված մարդիկ շուտով կգնան դրանք կատարելու։ Ինչու՞: Որովհետև թեկուզև բառերի փոխարեն կարելի է օգտագործել մականներ, սակայն բառերը երբեք չեն կորցնում իրենց ուժը, բառերն իմաստ են հաղորդում և ճշմարտությունը հասցնում են նրանց, ովքեր լսում են։ Իսկ ճշմարտությունը պարզ է. մեր երկրում կատարվում է ինչ-որ սխալ, ինչ-որ սարսափելի բան։ Դաժանություն ու անարդարություն, անհամբերություն ու ընկճվածություն։ Մի երկրում, որտեղ երբևէ եղել է այլախոհության ազատություն, որտեղ մարդը կարող էր ասել այն, ինչ մտածում է, այժմ իշխում են գրաքննությունն ու համընդհանուր վերահսկողությունը, որոնք ստիպում են ենթարկվել ու չհակառակվել։ Ինչպե՞ս պատահեց սա։ Ու՞մ մեղքով։ Անկասկած, ոմանք այս ամենի համար մեղավոր են ավելի շատ, քան մյուսները, և նրանցից ժամանակին պատասխան կպահանջվի, այնուամենայնիվ ընդունենք ճշմարտությունը. եթե դուք ուզում եք տեսնել մեղավորին, բավական է նայել հայելու մեջ։ Ես հասկանում եմ, թե ինչու եք դուք այդպես վարվել, ես գիտեմ՝ դուք վախենում էիք։ Ո՞վ չէր վախենա պատերազմից, ահաբեկչությունից, հիվանդություններից։ Հազարավոր աղետներ կարծես պայմանավորվել էին շեղել ձեզ ճիշտ ուղուց և զրկել առողջ դատողությունից։ Վախը հաղթեց ձեզ, և դուք ահաբեկված վազեցիք ներկայիս կանցլեր Ադամ Սատլերի մոտ։ Նա ձեզ խոստացավ կարգուկանոն, խոստացավ խաղաղություն և փոխարենը պահանջեց միայն ձեր լուռ, հնազանդ համաձայնությունը։ Երեկ երեկոյան ես խախտեցի լռությունը, ես ոչնչացրի Օլդ Բեյլիին, որպեսզի հիշեցնեմ մեր երկրին այն մասին, ինչը նա մոռացել է։ Ավելի քան չորս հարյուր տարի առաջ իսկական քաղաքացին մտադրվեց հիշողության մեջ հավիտյան ամրագրել մեր նոյեմբերի -ը։ Նա հույս ուներ հիշեցնել աշխարհին, որ ազնվությունը, արդարությունն ու ազատությունը միայն բառեր չեն։ Դրանք կյանքի սկզբունքներ են։ Այսպիսով՝ եթե դուք ոչինչ չեք նկատում, եթե ներկայիս իշխանության հանցանքները ձեզ համար աննկատելի են, կարող եք անտեսել նոյեմբերի 5-ը, բայց եթե դուք տեսնում եք այն, ինչ ես եմ տեսնում, եթե դուք զգում եք այն, ինչ ես եմ զգում, եթե ձեզ համար թանկ է այն, ինչ թանկ է ինձ համար, ապա ես ձեզ առաջարկում եմ միանալ ինձ։ Ուղիղ մեկ տարի անց Խորհրդարանի մուտքի մոտ, ու այդ ժամանակ մենք կկազմակերպենք այնպիսի նոյեմբերի 5, որը այլևս երբեք չի մոռացվի։
  • Այս դիմակի տակ միայն մարմին չէ։ Այս դիմակի տակ գաղափար է, միստր Կրիդի, իսկ գաղափարների համար գնդակները սարսափելի չեն։
  • Առանց պարի հեղափոխությունը չարժի այնքան, որ այն սկսեն։
  • Ժողովորդը չպիտի վախենա իշխանութունից, իշխանությունը պիտի վախենա ժողովրդից։

Իվի Հեմոնդ (Evey Hammond)

[խմբագրել]
  • Ի՞նչ մարդ էր նա։ Ես գիտեմ՝ դավադրին կոչում էին Գայ Ֆոքս, և 1905 թվականին նա փորձեց պայթեցնել Խորհրդարանը։ Բայց ո՞վ էր նա իրականում։ Ինչպիսի՞ն էր նա։ Մեզ սովորեցնում են հիշել ոչ թե մարդուն, այլ գաղափարը։ Քանզի մարդը թույլ է։ Նրան կարող են բռնել, կարող են սպանել ու մոռացության մատնել։ Բայց գաղափարը 400 տարի հետո էլ կարող է փոխել աշխարհը։ Ես իմ անձնական փորձից գիտեմ, թե ինչպիսին է գաղափարի ուժը։ Ես տեսել եմ, թե ինչպես են գաղափարի անունից սպանություններ կատարում, ինչպես էին մարդիկ գնում մահվանն ընդառաջ։ Բայց գաղափարը չի կարելի համբուրել, նրան չի կարելի դիպչել, գրկել։ Գաղափարը չի կարող արնահոսել։ Նա ցավ չի զգում։ Գաղափարը չի կարող սիրել։ Այնպես որ գաղափարը չէ իմ սգի պատճառը, այլ մարդը։ Նրա պատճառով եմ ես հիշում նոյեմբերի 25-ը։ Նրան ես երբեք չեմ մոռանա։
  • Իզուր չէ, որ ես հիշում եմ նոյեմբերի 5-ն ու վառոդի դավադրությունը։ Անցնում են դարեր, սակայն սուգն ու կարոտը միշտ մնում են ինձ հետ։
  • Իմ հայրը գրող էր։ Նա Ձեզ դուր կգար։ Նա կարծում էր, որ նկարչի համար սուտը ճշմարտությունը բացահայտելու միջոց է, իսկ քաղաքական գործչի համար՝ ճշմարտությունը թաքցնելու։
  • Մայրս ուզում էր արտագաղթել։ Իսկ հայրս չէր ուզում։ Նա ասաց. «Եթե մենք փախչենք, նշանակում է՝ նրանք հաղթեցին»։ Կհաղթեն... կարծես թե դա խաղ էր։
  • Ես չեմ ուզում ամբողջ ժամանակ վախենալ, բայց... չի ստացվում։ Ես գիտեմ, որ մեր աշխարհը սարսափելի է, հավատացե՛ք, ես գիտեմ դա բոլորից լավ։ Ահա թե ինչու ես ուզում եմ խնդրել՝ եթե ես կարող եմ օգնել փոխել այն, դուք ինձ միայն ասեք։

Ուիլյամ Ռոքֆուդ

[խմբագրել]
  • Մեր պատմությունը, ինչպես բոլոր նման պատմությունները, կսկսվի երիտասարդ քաղաքական գործչի հայտնությամբ։ Նա խիստ հավատացյալ է և միացել է պահպանողական կուսակցությանը։ Նա չափազանց նպատակասլաց է, իսկ քաղաքական էթիկան նրան չի հետաքրքրում։ Ինչքան շատ իշխանություն է նա ստանում, այնքան ուժեղանում է նրա ֆանատիզմը, և այնքան ագրեսիվ են դառնում նրա կողմնակիցները։ Վերջապես նրա կուսակցությունն սկսում է հատուկ նախագիծ հանուն ազգային անվտանգության։ Այն հայտարարվում է որպես կենսաբանական զենքի նոր տեսակների որոնման ծրագիր, որ իրականացվում է առանց ծախսերի խնայողության։ Սակայն նախագծի իրական նպատակը իշխանությունն է։ Լիակատար, բացարձակ ու չբաժանվող տիրապետություն։ Սակայն ծրագիրը միանգամայն տխուր վախճան է ունենում։ Սակայն նախագծի մասնակիցների ջանքերն իզուր չեն անցնում, քանզի զոհերից մեկի արյունից ծնվում է պատերազմ վարելու նոր միջոց։ Պատկերացրեք մի վիրուս։ Մահացու վտանգ ներկայացնող վիրուս։ Իսկ հետո պատկերացրեք, որ միայն դուք եք ի վիճակի պայքարել նրա դեմ։ Բայց ինչպե՞ս ավելի արդյունավետ օգտագործել այդ զենքը, եթե ձեր վերջնական նպատակը իշխանության ձեռքբերումն է։ Այստեղ մեր պատմության մեջ հայտնվում է նոր գործող անձ։ Իսկական սարդ։ Դա առանց խղճի մի մարդ է, որի համար նպատակն արդարացնում է միջոցները։ Նա առաջարկում է զենքն ուղղել ոչ թե թշնամու, այլ սեփական երկրի ժողովրդի դեմ։ Առավելագույն արդյունքի հասնելու համար ընտրվում են երեք օբյեկտներ՝ դպրոցը, մետրոյի կայարանն ու ջրամաքրման կայանը։ Առաջին շաբաթվա ընթացքում մահանում են հարյուրավոր մարդիկ։ Զանգվածային լրատվության միջոցների ջանքերով երկիրն ընկնում է ահաբեկության մեջ, և ժողովուրդը բաժանվում է մի քանի մասի։ Վերջապես հորիզոնում հայտնվում է իսկական նպատակը։ «Սենտ Մերի» դպրոցում տեղի ունեցած դեպքից առաջ ոչ ոք չէր էլ կարող կանխագուշակել այդ տարվա ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք։ Եվ ահա ընտրությունների ավարտից քիչ հետո ժողովրդի ուշադրությանն են ներկայացնում մի հրաշք։ Ոմանք հավատում էին, թե դա աստվածային հրաշագործություն է, սակայն իրականում գործին խառնվել էր Դեղագործական ընկերությունը, որը պատկանում էր կուսակցության անդամներին, ովքեր այդ ընթացքում անչափ հարստացել էին։ Մեկ տարի անց բռնեցին մի քանի արկածախնդիրների, նրանց մեղավոր ճանաչեցին ու գլխատեցին՝ ըստ դատարանի վճռի։ Իսկ նրանց զոհերի հիշատակին կառուցեցին այս հուշարձանը։ Իսկ գլխավոր նպատակը, հանուն որի մշակվել էր պլանը, մարդկանց վախ ներշնչելն է։ Սարսափեցնելը դառնում է իշխանության հիմնական զենքը, որի օգնությամբ մեր քաղաքական գործիչն իր համար ձեռք է բերում հատուկ պաշտոն՝ գերագույն կանցլերի պաշտոնը։ Մնացածը, ինչպես ասվում է, գրված է պատմության դասագրքերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել]

Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա