Jump to content

Փաստացի սեր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Love Actuallyից)

«Փաստացի սեր» (անգլ.՝ Love Actually), գեղարվեստական ֆիլմ՝ թողարկված 2003 թվականին։

Նշանաբան. «Այդ ամբողջը սիրո մասին… Փաստորեն։»

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Դու տեսել ես ֆիլմեր, տղա, քանի դեռ տողատակերը չկան, ամեն ինչ կորած չէ։
  • Բարև, երեխաներ։ Նամակ կա հորեղբայր Բիլլից։ Մի՛ գնեք թմրանյութեր։ Դարձե՛ք փոփ աստղեր… և դրանք կստանաք անվճար։
  • — Ոչ մի անակնկա՞լ։
— Ոչ մի անակնկալ։
— Այնպես չէ՞, ինչպես հավաքույթի ժամանակ։
— Ընդհանրապես ոչ այդպես։
— Դու կխոստովանես, որ բրազիլացի մարմնավաճառները սխալ էին։
— Խոստովանում եմ։
— Եվ որ ավելի լավ կլիներ, եթե նրանք տղամա՞րդ լինեին։
— Էլ մի ասա։
  • — Հուսով եմ, որ նրանք դա արժեն…
— Չէ՜, նրանք դա չարժեք։ Չէ՞ որ Շեքսպիրը չեմ։
  • Ուզում եմ քեզ ասել… առանց հույսի ու առանց որևէ առիթի…
  • Բարդ է վարչապետի քույր լինելը, ստիպված ես լինում անընդհատ համեմատել։ Այսօր ի՞նչ է արել իմ եղբայրը։ Նա իր երկրի պատվի համար է կանգնել… Իսկ ես ի՞նչ եմ արել։ Պապյե-մաշե խեցգետնի գլուխ եմ պատրաստել։
  • Միգուցե և մենք փոքր երկիր ենք, բայց հզոր երկիր ենք։ Շեքսպիրի, Չերչիլի, Բիթլզի, Շոն Քոներիի երկիրը … Հարրի Փոթերի, Բեքհեմի աջ ոտքի … և Բեքհեմի ձախ ոտքի…
  • — Սա վե՞պ է։
— Ոչ։
— Սա թրիլե՞ր է, դետեկտի՞վ։
— Այո… դետեկտիվ։ Սպանություններ…
— Սարսափելի՞:
— Սարսափելի… Այո՛, լինում է և սարսափելի, իսկ լինում է և ոչ։ Հիմնականում վախեցնում է այն, ինչքան վատ է այն գրված։
  • «Այո» ասա՛, նիհարիկ հիմար։
  • — Դա հիմարություն է։
— Դա ոսկե կեղտ է, վարպետ։
  • Ի՞նչ ես կարծում. ինչպիսի՞ տիկնիկ է ավելի լավ նվիրել մեր դստերը. այն, որ տրասվեստիտի՞ է նման, թե՞ այն, որ սադիստի է նման։
  • — Գրո՛ղը տանի, ամեն ինչ այնքան էլ գաղտնի չստացվեց, որքան մենք ծրագրել էինք։
— Հիմա ի՞նչ։
— Ժպտա՛… Եվ խոնարհվի՛ր։
  • — Ինչպե՞ս եք, պարոն վարչապետ։
— Ինչպես միշտ… Ամենակարող։
  • Ես չեմ ուզում այն, ինչ ինձ հարկավոր է։ Ես ուզում եմ այն, ինչը ուզում եմ, ինչը գեղեցիկ է։
  • Քեզ պի՛նդ պահիր, դու վարչապետ ես։
  • — Ես հասկացա։
— Ի՞նչ հասկացար։ Սուրբ Ծնունդի հետ կապվա՞ծ։ Դու հասկացա՞ր, որ այն մեր շուրջն է։
— Ո՛չ, Ջո՛, ես հասկացա, որ Սուրբ Ծնունդին հարկավոր է լինել միայն նրանց հետ, ում սիրում ես։
  • Համաձայն համընդհանուր կարծիքի՝ մենք ապրում ենք ժլատության և ատելության աշխարհում։ Բայց ես համամիտ չեմ։ Ինձ թվում է, որ սերն ամենուր է։ Իրականում, սերը այնքան էլ երևացող ու շքեղ չէ, բայց նա ամենուր է… Հայրեր և որդիներ, մայրեր և դուստրեր, ամուսին և կանայք, սիրեկաններ, սիրուհիներ, ընկերներ։ Ինքնաթիռներով խոցված զույգ աշտարակներից եկող հեռախոսազանգերում, ատելություն կամ վրեժ չկար … միայն սիրո խոստովանություններ։Ես եթե նայում ենք, ապա կասկածանք է առաջանում, որ սերն իրականում ամենուր է…
  • — Ուռա՜։ Հորեղբայր Ջերեմին եկավ։
— Ես պետք է… գնամ…
— Ատում եմ հորեղբայր Ջերեմիին։
  • — Բանանի կարկանդա՞կ։
— Ոչ, շնորհակալություն…
— Դու իմ սիրտը կկոտրեիր, եթե ասեիր «այո»։
  • Ես կկարոտեմ այն, թե ինչպես էիք դուք դանդաղորեն տպագրում և այն, թե ինչպես էիք վատ վարում։
  • Պաշտում եմ «հարաբերություններ» բառը։ Նա ենթադրում է մեղքերի բոլոր տեսակները։
  • Եթե իմ բախտը բերի, մյուս տարի ես կսկսեմ հանդիպել այս սուպերմոդելներից մեկի հետ։ Իսկ հիմա թույլ տուր ասել՝ առանց որևէ հույսի և ենթատեքստի, միայն նրա համար, որ Սուրբ Ծնունդ է (իսկ Սուրբ Ծնունդին ընդունված է ճիշտն ասել), դու ինձ համար կատարելություն ես։ Եվ իմ կոտրված սիրտը կսիրի քեզ մինչ այն ժամանակ, երբ դու կնմանվես մումիայի։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Արտաքին հղումներ

[խմբագրել]