99 ֆրանկ
Արտաքին տեսք
«99 ֆրանկ», Ֆրեդերիկ Բեգբեդերի ստեղծագործությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն ինչ անցողիկ է՝ սերը, արվեստը, Երկիր մոլորակը, դուք, ես։ Մահն այնքան անխուսափելի է, որ բոլորին անակնկալի է բերում։ Ինչպե՞ս իմանաք, որ այդ օրը վերջինը չի լինելու։ Մտածում եք, թե դեռ լիքը ժամանակ կա։ Ու հանկարծ՝ վերջ, խեղդվում եք, և սպառված է կանոնակարգված ժամանակը։ Մահը միակ ժամադրությունն է, որ նշված չէ ձեր օրգանայզերում։
- Բոլորը այսպես ասած՝ «ստրեսից դուրս գալու համար» ինչ-որ բան անելու կարիք ունեն, բայց դու լավ ես հասկանում, որ իրականում մարդիկ պայքարում են հանուն գոյատևման։
- Նախկինում շատ-շատ ընկերներ ունեիր, իսկ այժմ՝ ոչ մի հատիկ։ Դա նշանակում է, որ երբեք չես ունեցել։
- Պետք է ընդունենք, որ այն, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա, Տիեզերքի մակարդակով մեծ կարևորություն չունի։
- Մարդիկ ինքնասպան են լինում, որովհետև փոստով միայն գովազդներ են ստանում։
- Ժամանակակից մարդու խնդիրն իր չարությունը չէ։ Ընդհակառակը, նա հիմնականում նախընտրում է, գործնական շարժառիթներից ելնելով, բոլորի հետ սիրալիր լինել։
- Արևմուտքի մարդիկ չձանձրանալու համար դիմում են հեռուստացույցի, կինոթատրոնի, ինտերնետի, հեռախոսի, տեսախաղերի կամ որևէ ամսագրի օգնությանը։ Նրանք այլևս մասնակիցը չեն այն ամենի, ինչ անում են, ապրում են միայն լիազորագրով, կարծես թե անպատվություն է բավարարվել այստեղ և հիմա շնչելով։ Երբ մարդը հեռուստացույցի կամ ինտերնետ կայքի առջև է կամ բջջայինով զանգահարում է կամ խաղում է Playstation-ով, նա չի ապրում։ Նա այնտեղ չի, որտեղ է։ Նա մեռած չի, բայց ոչ էլ իսկապես ողջ է։
- Բոլոր նրանք, ովքեր դատապարտում են սպառողական հասարակությունը, Visa քարտ ունեն։ Անբացատրելի իրավիճակ է։ Պասկալի ժամանակներից սկսած ոչինչ չի փոխվել՝ մարդը շարունակում է փախչել իր տագնապներից զվարճանքի մեջ նետվելու միջոցով։ Միայն թե զվարճություններն այնքան մշտաներկա են, որ Աստծու տեղն են բռնել։ Այդ դեպքում ինչպե՞ս խուսափել զվարճություններից։ Պայքարելով տագնապի դեմ։
- Գիտե՞ք որն է հարուստների և աղքատների տարբերությունը։ Աղքատները նարկոտիկ են վաճառում Nike գնելու համար, իսկ հարուստները Nike են վաճառում նարկոտիկ գնելու համար։
- Զվարճանալը նույնն է, ինչ ինքնասպան լինելը, այն տարբերությամբ, որ զվարճանալ կարելի է ամեն օր։
- Զբոսաշրջությունը ճանապարհորդին վեր է ածում վերահսկիչի, բացահայտումը՝ ճշգրտման, զարմանքը՝ տեղորոշման, ճամփորդին՝ Թովմաս անհավատի։
- Սերը ոչ մի կապ չունի սրտի՝ այդ զզվելի, արյան պոմպի դեր կատարող օրգանի հետ։ Սերը նախ և առաջ ճնշում է թոքերին։ Սխալ է ասել՝ «Սիրտս փշրված է», ճիշտ կլինի ասել՝ «Օդը չի հերիքում»։ Թոքերն են ամենառոմանտիկ օրգանը, բոլոր սիրահարվածները հիվանդանում են թոքախտով, պատահական չէ, որ այդ հիվանդությունից են մահացել Չեխովը, Կաֆկան, Լոուրենսը, Ֆրեդերիկ Շոպենը, Ջորջ Օրուելը և սուրբ Թերեզան, ինչ վերաբերում է Կամյուին, Մորավիային, Բուդարին, Մարիա Բաշկիրցևային, Կատրին Մենսֆիլդին՝ կգրեի՞ն արդյոք նույն գրքերը, եթե այդ հիվանդությունը չունենային։ Բացի դրանից՝ հիշենք, որ Կամելիազարդ տիկինը ինֆարկտից չի մահացել։ Այդ պատիժը գրգռված կարիերիստների համար է և ոչ թե անհույս սիրահարների։
- Աշխարհում բոլոր մարդիկ սրտի խորքում նիրհող սիրո վիշտ ունեն։ Այն սիրտը, որը սիրուց չի փշրվել, սիրտ չէ։
- Կա մի բան, որ ավելի սարսափելի է, քան քեզ հետ ապրելը։ Դա առանց քեզ ապրելն է։
- -Ինչու՞ ոչինչ չես ասում։
- -Շատ լավ նշան է, որ ոչինչ չեմ ասում, դա նշանակում է՝ վախեցած եմ։ Շատ լավ նշան է, երբ վախեցած եմ, դա նշանակում է՝ հուզված եմ։ Շատ լավ նշան է, երբ հուզված եմ, դա նշանակում է՝ սիրահարված եմ։ Իսկ երբ սիրահարված եմ՝ դա արդեն շատ վատ նշան է։
- Սերը դոմինոյի է նման, առաջին սիրահարվածության ձախողումը իր հետ բերում է մյուսները։
- Հաջորդ օրը փոխել էր հեռախոսի համարը։ Սոֆին ջնջում էր այն ամենը, ինչ ավելորդ էր հիշողության մեջ։
- Շատ հաճախ ենք ցանկանում, որ մեր կյանքը նման լինի երազի։ Կուզենայինք արթնանալ ինչպես վատ ֆիլմում ու տեսնել, որ մեր խնդիրները հրաշքով լուծվել են։
- Կարող էինք երջանիկ լինել, եթե ժամանակս չանցկացնեի մեկ ուրիշի մասին մտածելով։ Ի՞նչն է պատճառը, որ ես բացակա մարդկանց եմ տենչում։
- Հասկանալու համար, որ փողի մեջ չի երջանկությունը, պետք է երկուսն էլ ունենալ՝ փողը և երջանկությունը։
- Եթե տղամարդիկ այդքան ցավ են պատճառում կանանց, պատճառն այն է, որ նրանք շատ ավելի գեղեցիկ են, երբ արտասվում են։
- Մտածեցի, որ համաձայնելով՝ գուցե կարողանամ ինչ-որ բան փոխել։ Բայց այդպես չի, երբեք իշխանությունը չեն տալիս նրանց, ովքեր կարողանում են դրանից օգտվել։
- -Ուրեմն, այսպե՞ս պիտի վերջանար։ Իսկ ես սկսում էի քեզ սիրել։
- -Վե՛րջ տուր, առաջին անգամ, երբ ասեցիր, շատ շուտ էր, իսկ հիմա շատ ուշ է։
- Հանդիպում եք մարդկանց, որոնք փոխում են ձեր կյանքը՝ նույնիսկ այդ մասին չիմանալով, հետո հանգիստ դավաճանում են ձեր իսկ թշնամու հետ, այնուհետև միասին հեռանում են հաղթողների նման՝ հետևում թողնելով փլատակներ և մայրամուտ։
- Կարծում էի, թե վախենում էի մահից, բայց պարզվեց, որ կյանքից էի վախենում։
- Ներկա աշխարհին այլընտրանք չկա։
Աղբյուրներ
[խմբագրել]- Ֆրեդերիկ Բեգբեդեր, «99 Ֆրանկ» – grqamol.am