Jump to content

Ֆոլիկ Հակոբյան

Վիքիքաղվածք-ից

Ֆոլիկ Հակոբյան (դեկտեմբերի 25, 1935, Քարագլուխ, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ծերացել եմ, բարեկամնե՛ր,
Արդեն ծերին եմ հասել,
Ախր ես ո՞նց թողնեմ, գնամ,
Վերջին խոսքս չեմ ասել[1]։

Ֆոլիկ Հակոբյանի մասին

[խմբագրել]
  • Հարազատ բնության ու մանուկների նկատմամբ ունեցած սերը նրան կախարդել, կապել է հայրենի գյուղին, նրա դպրոցին։ Ունկնդրենք նրա բանաստեղծական ձայնը, որը, կարծում ենք, ավելի պերճախոս կբնորոշի իրեն՝ բնապաշտ-ուսուցչին։
Բաբկեն Շահումյան[1]
  • Քարագլխի քարը տաշեց, գիրք դարձրեց Ֆոլիկը,
Դղյակն ի՞նչ է, փայփայում է պապենական հոլիկը։
Եվ ղողանջեց քարերն ի վար՝ աղբյուրների պես զանգակ,
Հյուսեց երգեր՝ պարզ ու վարար, քարափների շուքի տակ։
Մե՛կ սիրո մեջ, մե՛կ դարդի մեջ, ո՞ւր է գնում Ֆոլիկը,
Արևոտ ու կայծակնոտ է, լավ ընկեր է Ֆոլիկը։
Արթուր Բունիաթյան, «Վայոց Ձոր» թերթի խմբագիր, 1995
  • …Մենք անցյալը հիշում ենք՝ նրա հիմքի վրա ապագայի համար պայքարելու նպատակով։ Իսկ անցյալն առաջին հերթին մարդիկ են։ Այս առումով խիստ շնորհակալ գործ է կատարել իմ երբեմնի ուսանողական տարիների դասընկեր Ֆոլիկ Հակոբյանը՝ ստեղծելով «Լուսապսակ» գիրք-ակնարկաշարը Վայոց ձոր աշխարհի երևելի ուսուցիչների մասին։ Շնորհակալություն Ֆոլիկ Հակոբյանին, որ իրական փաստերի հիման վրա, գեղարվեստորեն մեծարում է կրթության բնագավառի մեծերին։
Ֆրիդրիխ Խլղաթյան, Վ. Բրյուսովի անվան պետ. համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, 2007
  • Ֆ. Հակոբյանի «Ծննդավայր Քարագլուխ» գիրքը, որը նրա երկար տարիների մեղվաջան պրպտումների արդյունքն է, դուրս է գալիս մեկ գյուղի՝ որդիական սիրով ու ջանքով գրված պատմության շրջանակներից և սահուն կերպով ձուլվում մեր ժողովրդի պատմության կարևորագույն դրվագների ընդհանուր համայնապատկերին։ Ընթերցողին մատուցվում են պատմական տարբեր աղբյուրներից փաստարկված բախտորոշ իրադարձություններ։ Տարեգրությունը համեմվում է գեղարվեստական մատչելի անդրադարձներով, բանահավաքական չափածո նմուշներով։ Գիրքն աներկբայորեն ունի հայրենասիրական, դաստիարակչական մեծ ներուժ։
Ջանի Ասլանյան, Վաստակավոր լրագրող, արձակագիր, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆոլիկ Հակոբյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: