Ֆաինա Ռանևսկայա

Վիքիքաղվածք-ից
Ֆաինա Ռանևսկայա

Ֆաինա Գեորգիևնա (Գրիգորևնա) Ռանևսկայա (ռուս.՝ Фаи́на Гео́ргиевна (Григо́рьевна) (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման), օգոստոսի 15 (27), 1896, Տագանրոգհուլիսի 19, 1984, Մոսկվա), ԽՍՀՄ կինոյի և թատրոնի դերասանուհի։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եթե ես, տեղի տալով խնդրանքներին, սկսեի գրել իմ մասին, ապա դա կլիներ մի բողոքի գիրք «Ճակատագիրը պոռնիկ է» վերնագրով[1]։
  • Եթե կինը քայլում է գլխիկոր, ուրեմն սիրեկան ունի։ Եթե կինը քայլում է գլուխը բարձր, ուրեմն սիրեկան ունի։ Եվ ընդհանրապես, եթե կինը գլուխ ունի, ուրեմն անպայման սիրեկան ունի[2]։
  • Կանայք տղամարդկանցից խելոք են, դուք երբևէ լսե՞լ եք, որ կինը գլուխը կորցնի միայն այն բանի համար, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի[2]։
  • Կան մարդիկ, որոնց ներսում Աստված է ապրում, կան մարդիկ, որոնց ներսում սատանա է ապրում, և կան մարդիկ, որոնց ներսում բացառապես որդեր են բնակվում[2]։
  • Պետք է այնպես ապրել, որ քեզ հիշեն նաև տականքները[2]։
  • Նիհար մնալու համար կինը պետք է ուտի հայելու առաջ և մերկ[2]։
  • Իսկական տղամարդը նա է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը, սակայն չի հիշում նրա տարիքը[2]։
  • Ընտանիքն ամեն ինչ փոխարինում է, ուստի ընտանիք ունենալուց առաջ մտածեք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր[2]։
  • Աստված կանանց գեղեցիկ է ստեղծել, որպեսզի տղամարդիկ կարողանան սիրել նրանց և հիմար, որպեսզի նրանք կարողանան սիրել տղամարդկանց[2]։
  • Եթե մարդը ձեզ վատություն է արել, նրան կոնֆետ տվեք։ Նա ձեզ՝ վատություն, դուք նրան՝ կոնֆետ… Եվ այդպես այնքան ժամանակ մինչև այդ տականքի մոտ շաքարախտ զարգանա[2]։
  • Եթե հիվանդը շատ է ցանկանում ապրել, բժիշկներն անզոր են[2]։
  • Չկան գեր կանայք, կա նեղ հագուստ[2]։
  • Տաղանդը անվստահություն է սեփական անձի հանդեպ, դժգոհությունը իր և իր թերությունների հանդեպ, ինչը ես չեմ հանդիպել միջակությունների մոտ[3]։
  • Կենդանիները, որոնք քիչ են, ներառված են Կարմիր գրքում, իսկ որոնք շատ են՝ «Համով և առողջ սնունդ» գրքում[4]։
  • Եթե կինը տղամարդուն ամենախելոք է անվանում, ուրեմն նա հասկանում է, որ երկրորդ այդպիսի հիմար էլ չի ճարի[4]։
  • Ես կայարանում դրված հին արմավենու նման եմ, ոչ մեկին պետք չեմ, բայց և ափսոս է դեն նետել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Матвей Гейзер, «Фаина Раневская», 2012, стр. 296 (ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Աֆորիզմներ Ֆայինա Ռանևսկայայից
  3. Фаина Раневская: «Судьба-шлюха» = (дневник) / автор-составитель Д. Щеглов. — АСТ. — «Астрель», 2004. — 203 с. — 30 000 экз. — ISBN 5-17-014443-1 (ռուս.)
  4. 4,0 4,1 Жизнь, судьба и великолепные фразы Фаины Раневской (ռուս.)
  5. Фаина Раневская: золотые цитаты великой актрисы (ռուս.)
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆաինա Ռանևսկայա հոդվածը նաև Վիքիպեդիայում: