Jump to content

Վարանդ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Քյուրքչյան վարանդից)
Վարանդը

Վարանդ Քիւրքչեան (բուն անունով՝ Սուքիաս Յակոբի Գուրջեան, մարտի 10, 1954), իրանահայ բանաստեղծ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սէրդ նման է... վառ ծխախոտի,
    Թէ ծխեմ՝ պիտի ներսս յօշոտի,
    Թէ նետեմ, պիտի դառնամ «դաւաճան»
    Ոտնատակ անեմ՝ դառնամ սիրասպա՜ն...
  • Սէրդ նման է... Ա[1]
  • …Թէ դիմակով ես՝
    Հայելուն թքի՛ր.
    Թէ հայելի կայ՝
    Կարիք չկայ… դիմակի[2]։
  • Ժամանակի գլանը մեզ վերածեց շւաքի,
    Դարձանք մեր իսկ երազի ստւերները ուրւացող.
    Մղձաւանջի վերածւեց ծաղկանոցը մեր կեանքի,
    Ուր նւագ էր, պոէզիա, ծաղկից կաթող ամէն ցօղ...
  • Հրաժեշտի շշուկներ (երաժշտագէտ Անդրէ Արզումանեանի յիշատակին)[3]
  • Աշխարհի՜ թնջուկ-կապերը բացում,
    Գտնում ենք լուծում.
    Մեր դատը թողած՝
    Իրար ենք կրծում,
    Ասում ենք՝ հա՜յ ենք...
  • Ապստամբութիւն, «Այս աչքերը», փետրվար 2007[1]
  • Սակայն, լավ լսիր,
    Իմ մեծ բարեկամ,
    Որքան էլ լինի սրտիդ խօսքը ջերմ,
    Գովեստդ արժան,
    Դրւատանքդ թանկ՝
    Միշտ ցաւի լեզուն աւել է ուժգին,
    Մտրակը լլկող
    Եւ մխանքը ժանտ.
    Ուստի՝ հարցնում եմ
    Ոգով տիրական,
    Հարցնում եմ ողբով, աղերսով անկամ,
    Հարցնոմ եմ հոգով մի վերջին անգամ.
    -Ձեր ամենատես աչքերի առաջ,
    Արձակելով ճիչ, վայնասուն, շառաչ,
    Քանի՞ անգամ են կտրել այդ լեզուն՝
    Հանճարեղ լեզուն
    Իմ արմենական...
  • Դիմում, Այս աչքերը, նոյեմբեր 2007[1]
  • Լիներ մի շիշ վառ գինի
    Թավգիտառի քանի լար
    Սփռեիր լույս սեղանիս
    Սև վարսերդ ծալ առ ծալ
    Ու սեղանին լինեին քերթվածքները Գարսիայի
    Մոմի աչքից ծորային արտասուքներն անցյալի

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 Եաւալիա՝ Վարանդի ձայնային գրքերը։ Վերստացված է՝ 2011-05-03։
  2. Հայկական բանաստեղծության նախագիծ՝ Վարանդ։ Վերստացված է՝ 2011-05-03։
  3. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2011. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վարանդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: