Քըրք Քըրքորյան
Արտաքին տեսք
Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 15, 2015, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես։ Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու[1]։
- Մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ։ Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ։ Բայց թե ինչպես նա կապրի իր կյանքը` դա արդեն իր ընտրությունն է։ Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում։ Չկա միակ ճիշտ տարբերակ։ Ամեն ինչ շատ պարզ է` եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը։ Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ։ Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՀԱՅԸ՝ ԹՌՉՈՂ ԳՈՐԳԻ ՎՐԱ (2016-06-01)։ Վերստացված է՝ 2018-03-03։