Քառյակը
Արտաքին տեսք
«Քառյակը», Մարկ Արենի վեպը, որը պատմում է Արցախյան ազատամարտին մասնակցած չորս ընկերների մասին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հիմա հարևանի մահը դարձել է ուրախության առիթ, քանի որ այդ շենքին բացառության կարգով էլեկտրական հոսանք կտան, և նրա բնակիչներն ու վերջիններիս ազգականները կկարողանան սերիալ դիտել, արդուկ ու լվացք անել։
- – Սա աննորմալ է,- ձեռքերը թափահարելով՝ համարյա թե գոռում էր Խաչիկը։- Ես ուզում եմ արագացնել հաղթանակը, որպեսզի մենք վերջնականապես չվայրենանանք։
- – Ի՞նչ ես կարծում, մարդը միայն մի անգա՞մ է ապրում,- հանկարծ հարցրեց վարորդը։
- Խաչիկը թոթվեց ուսերը։
- – Ոչ ոք չգիտի,- նորից հոգոց հանեց վարորդը։- Իսկ ցանկալի էր՝ մի անգամ ևս...
- Որքան հեռու անցյալն են նահանջում մեր դժբախտությունները, այնքան աննշան են դրանք թվում։ Իսկ երջանկության րոպեները, ընդհակառակը, ներկայանում են առավել սուր ու ներթափանցող, քան այն ժամանակ էին։ Ասենք, այն ժամանակ մենք հաճախ չէինք էլ հասկանում, որ երջանիկ ենք։ Մի՞թե երջանկություն չէ մարտից ողջ վերադառնալը, ընդ որում՝ նաև ոչ մեկին չկորցնելով։ Մի՞թե երջանկություն չէ սառը գիշերով ընկերների հետ խարույկի մոտ նստելը։
- Մեր գլոբալացվող աշխարհում սկզբունքորեն անկախություն այլևս չկա։ Այն ավելին չէ, քան միայն ումից կախված լինելու ընտրության ազատությունը։
- Միայն պատմաբաններն են վիճում այն պատճառով, որ, ենթադրենք, նրանցից մեկը ռուս է, մյուսը՝ լեհ։ Պատմությունը վտանգավոր գիտություն է։ Դրանցից շատ դժբախտություններ են գալիս։ Բոլոր պատերազմները դրա պատճառով են եղել։
- Սխալվում են նրանք, ովքեր ասում են, թե պատերազմում ամենածանրն ընկերների մահն է։ Որովհետև շատ ավելի ծանրը ընկերների մահվան լուրը նրանց մերձավորներին հաղորդելն է։
- Ոչ, ծառա դառնալը դեռ դժբախտություն չէ։ Մարդուն հնարավոր չէ նվաստացնել, եթե նա չի նվաստանում։
- Քունը լավագույն դեղամիջոցն է։ Հատկապես, երբ բուժվելու համար ուրիշ ոչինչ չկա։
Աղբյուրներ
[խմբագրել]- Մարկ Արեն, «Քառյակը», Երևան, «Բուկինիստ», 2019։