Տիգրան Պետրոսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Քաղվածքներ Տիգրան Պետրոսյանի մասինից)
Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929, Թբիլիսի — օգոստոս 13, 1984, Մոսկվա), հայ անվանի շախմատիստ, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ուժեղ շախմատիստը գիտի խաղի բոլոր կանոններն ու օրենքները։ Տաղանդավոր շախմատիստը գիտի այն ամենը, ինչ գիտի ուժեղ շախմատիստը, բայց առանձնացնում է նաև բացառությունը կանոնից։ Իսկ խոշոր շախմատային տաղանդները (անվանենք նրանց հանճարներ) այդ բացառությունը աստիճանաբար վերածում են նոր օրենքների։ Եվ այսպես՝ մինչև անվերջություն։ Որովհետև շախմատն անսպառ է[1]։
- Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ[2]։
Քաղվածքներ Տիգրան Պետրոսյանի մասին
[խմբագրել]- «Ինձ ապշեցնում է այն, որ հասնելով գերազանց դիրքի, Պետրոսյանը մշտապես գտնում է մանևրներ, որոնք ուժեղացնում են այս դիրքը:Պետրոսյանը լավ կարողանում է տեսնել և վերացնել վտանգը՝ այն ծագելուց քսան քայլ առաջ»[3]։
—Ռոբերտ Ֆիշեր, աշխարհի 11-րդ չեմպիոն: - «Տիգրան Պետրոսյանը մեծ շախմատիստ էր։ Ցավալի է խոստովանել, որ այդպես շուտ կյանքից հեռացավ մի մարդ, որը մի դարաշրջան էր շախմատում։ Նրա մահն անդառնալի կորուստ էր շախմատային աշխարհի համար»[4]։
—Նոնա Գափրինդաշվիլի, աշխարհի կանանց 5-րդ չեմպիոնուհին: - «Տիգրան Պետրոսյանը, հիրավի, շախմատային խաղի հսկա է»[5]։
—Իշտվան Չոմ, միջազգային գրոսմայստեր:
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 166
- ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 168
- ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 175
- ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 176
- ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 181