Jump to content

Տիգրան Պետրոսյան

Վիքիքաղվածք-ից
Տիգրան Պետրոսյանը

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929, Թբիլիսի — օգոստոս 13, 1984, Մոսկվա), հայ անվանի շախմատիստ, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ուժեղ շախմատիստը գիտի խաղի բոլոր կանոններն ու օրենքները։ Տաղանդավոր շախմատիստը գիտի այն ամենը, ինչ գիտի ուժեղ շախմատիստը, բայց առանձնացնում է նաև բացառությունը կանոնից։ Իսկ խոշոր շախմատային տաղանդները (անվանենք նրանց հանճարներ) այդ բացառությունը աստիճանաբար վերածում են նոր օրենքների։ Եվ այսպես՝ մինչև անվերջություն։ Որովհետև շախմատն անսպառ է[1]։
  • Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ[2]։

Քաղվածքներ Տիգրան Պետրոսյանի մասին

[խմբագրել]
  • «Ինձ ապշեցնում է այն, որ հասնելով գերազանց դիրքի, Պետրոսյանը մշտապես գտնում է մանևրներ, որոնք ուժեղացնում են այս դիրքը:Պետրոսյանը լավ կարողանում է տեսնել և վերացնել վտանգը՝ այն ծագելուց քսան քայլ առաջ»[3]։
    —Ռոբերտ Ֆիշեր, աշխարհի 11-րդ չեմպիոն:
  • «Տիգրան Պետրոսյանը մեծ շախմատիստ էր։ Ցավալի է խոստովանել, որ այդպես շուտ կյանքից հեռացավ մի մարդ, որը մի դարաշրջան էր շախմատում։ Նրա մահն անդառնալի կորուստ էր շախմատային աշխարհի համար»[4]։
    —Նոնա Գափրինդաշվիլի, աշխարհի 5-րդ չեմպիոնուհի:
  • «Տիգրան Պետրոսյանը, հիրավի, շախմատային խաղի հսկա է»[5]։
    —Իշտվան Չոմ, միջազգային գրոսմայստեր:
  • Նայեք ինձ։ Ես ծիծաղում եմ, կատակում եմ, թեև այս գիշեր, հավանաբար, չեմ կարողանա քնել[6]։
    —Միգել Նայդորֆ, գրոսմայստեր (Տիգրան Պետրոսյանին՝ նրան պարտված պարտիայից հետո)։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 166
  2. ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 168
  3. ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 175
  4. ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 176
  5. ↑ Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 181
  6. ↑ Władysław Litmanowicz, Nowe dykteryjki i ciekawostki szachowe, Sport i Turystyka 1983, s. 25.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տիգրան Պետրոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: