Jump to content

Վահրամ Փափազյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Փափազյան, Վահրամից)
Վահրամ Փափազյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Վահրամ Փափազյան (18881968), հայ անվանի դերասան և գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը[1]։
  • Ոչինչ չկա ավելի վանող, ինչքան քաղաքավարությամբ քողարկված գռեհկությունը[2]։
  • Լեզուն դերասանի համար նույնն է, ինչ նավագնացի համար Բևեռային աստղը[3]։
  • Կյանքում ապուշը ապուշ է, բայց բեմում ապուշ խաղալ չի կարող[3]։
  • Վատ դերասանին ծափահարությունները ավելի կփչացնեն[4]։
  • Այն, ինչ թատերգություն ենք անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդագիտություն իր լայն առումով. հետևաբար և մարդագետ պետք է լինի դերասանը ոչ միայն իր արվեստով, այլև իր էությամբ (էջ 9)[5]։
  • Բառը, ինչ լեզվի ուզում է պատկանելիս լինի, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային տվյալ զգացման ձայնական ձևավորումը (էջ 36)[5]։
  • Եվ անհամար են մարդկային զգացումները, ինչպես անսահման է մարդու զգալու կարողությունը (էջ 36)[5]։
  • Սրիկայությունը վախկոտ է լինում (էջ 48)[5]։
  • Ոճիրը խղճի ձայնի նախադուռը լինելով, իր սաղմնային վիճակում անգամ գեհենի նախահամը ունի (էջ 95)[5]։
  • Մարդը թշվառ է, սակայն փառավոր է այդ թշվառությամբ, քանի որ ջանում է ազատվել նրանից (էջ 103)[5]։
  • Ըմբռնել չարիքը նշանակում է դարմանումի ցանկություն ունենալ (էջ 103)[5]։
  • Մեծ լինելու միակ պայմանը մարդու համար իր ոչնչությունը հասկանալն է (էջ 103)[5]։
  • Դերասանները ժողովուրդ լինելով, ժողովրդի կենդանի փողհարությունն են (էջ 144)[5]։
  • Հեղինակն իր ստեղծած կերպարի շրթներով խոսում է սեփական ցավերից և հույսերից (էջ 144)[5]։
  • Առարկան գեղեցիկ է միայն բնության իրեն պարգևած հնարավորությունների սահմաններում (էջ 164)[5]։
  • Ազատ հանճարը վերցնում է այն լավը, որ լսում է կամ տեսնում և իր սեփական օրենքով ու արվեստով վերակազմելուց հետո ծնունդ է տալիս նորին, սեփական ստեղծագործությանը (էջ 172)[5]։
  • Աշխարհի բոլոր արժեքները հալածված լինելով իրենց հակոտնյայից, որ իրենցից է և ոչ դրսից, մնում են միշտ նույն անփոխարինելի հիմքը, որի վրա բարձրանում է մարդը և մարդու աշխարհը (էջ 188)[5]։
  • Մարդկանցից երջանիկ է միայն նա, ով գոհ է իր վիճակից ու երկրպագում է արդեն եղածին (էջ 188)[5]։
  • Հերոսությունը ոչ թե անհնարինը հնարավոր դարձնելու, այլ անխուսափելիին ենթարկվելու մեջ է (էջ 198)[5]։
  • Զավակը ինչքան էլ մեծանա տարիքով, երեխա է իր մոր համար, որն իր գուրգուրանքով ուզում է պահպանել և պաշտպանել զավակին, թեկուզ նա մի արքա լինի (էջ 226)[5]։
  • Կյանքում ամենագեղեցիկ էակն իսկ ամենատգեղ կմախքով է կանգուն (էջ 281)[5]։
  • Ինքն իրեն լավ ճանաչելով է, որ կարելի է ուրիշին ճանաչել (էջ 401)[5]։
  • Սրի երկարությունը կամ կարճությունը մեծ ազդեցություն ունի մենամարտի ընթացքի վրա և մի քիչ ավելի երկար սուրը, անփորձ ձեռքերի մեջ, մահաբեր կարող է լինել կարճ սրով զինված ախոյանի համար (էջ 415)[5]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 120. 
  3. 3,0 3,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 97։
  4. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Վահրամ Փափազյան, «Համլետը ինչպես տեսա…», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահրամ Փափազյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: