Jump to content

Ցոլակ Բեքարյան

Վիքիքաղվածք-ից

Ցոլակ Վաղինակի Բեքարյան (հոկտեմբերի 30, 1922 - օգոստոսի 23, 1980), հայ կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ։

Քաղվածքներ Ցոլակ Բեքարյանի մասին

[խմբագրել]
  • Ցոլակ Բեքարյանը պատկանում է այն կոմպոզիտորների թվին, որոնց խոր համոզմամբ ազգային արվեստի զարգացման ճիշտ ուղին ավանդույթների հետ սերտ կապի պահպանումն է։ Նրա ստեղծագործությունները ունկնդիրների և երաժշտագետների ուշադրությունը գրավում են իրենց խոր ազգային բնույթով, տրամադրությունների արտահայտման անկեղծությամբ, մտքի սեղմ շարադրանքով[1]։
  • Կոմպոզիտոր Ցոլակ Բեքարյանի մասին լսեցի. «Չի կարող տանել միջակությունը, մանավանդ՝ միջակությունը արվեստի մեջ»։ Ճանաչված կոմպոզիտոր լինելուց առաջ, Ցոլակ Բեքարյանը ճանաչված ջութակահար է։ Ինչ-որ մի տեղ ցանկացել է դառնալ նաև այն ուսուցիչը, որի մասին սիրով և ակնածանքով են խոսում։ Նա արդեն այդ «սիրով խոսելուն» հասել է[2]։

Քաղվածքներ Ցոլակ Բեքարյանի ստեղծագործությունների մասին

[խմբագրել]
  • «Փարվանա» պոեմը խորապես ազգային է, իրատեսական։ Կոմպոզիտորի գունեղ հարմոնիկ գտածոները լիովին համապատասխանում են պոեմի ռոմանտիկ ոգուն[3]։
  • Ցոլակ Բեքարյանի «Մարինե Վանքում» ստեղծագործությունը առանձնանում է հայրենասիրական խոր զգացումներով, վառ կերպարայմությամբ, կոմպոզիտորական հասուն վարպետությամբ։[4]։
  • Ճաշակը, ազգային երգի ավանդույթների վրա հիմնված թեմատիզմի վեհությունը, լեզվի դեմոկրատականությունը՝ զուգորդված մտածողության արդիականության հետ Ցոլակ Բեքարյանի երրորդ սոնատի բնորոշ գծերն են[5]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Աննա Բարսամյան, «Ավանդույթներին հավատարիմ», Երեկոյան Երևան, փետրվարի 12, 1973
  2. Հրաչյա Մաթևոսյան, «Սկզբում ուսուցչիս գործերը կկատարեմ», Ավանգարդ ապրիլի 13, 1973
  3. Эдуард Пашинян, «В поисках нового яркого», Коммунист, 14 апреля, 1972 (ռուս.)
  4. Էդուարդ Փաշինյան, «Նվիրվածությամբ և սիրո խորին զգացումով», Երեկոյան Երևան, դեկտեմբերի 20, 1973
  5. Алина Палеванян, «Чувство стиля», Коммунист, 14 января, 1977 (ռուս.)
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ցոլակ Բեքարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: