Jump to content

Տուն լճի մոտ (ֆիլմ, 2006)

Վիքիքաղվածք-ից

«Տուն լճի մոտ» (անգլ.՝ The Lake House), արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստիի ֆանտաստիկ մելոդրաման, որ նկարահանվել է 2006 թվականին։ Ֆիլմը հարավկորեական «Տուն ծովի մոտ» ֆիլմի ռեմեյքն է։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինչպես դուք կպահեք նրան, ում երբեք չեք հանդիպել։
How do you hold on to someone you’ve never met?
  • Ի՞նչ անել, եթե դուք հանդիպել եք մեկին, ում համար դուք ծնվել եք, բայց ապրում եք նրանից երկու տարի հեռու...
What if you found the one you were meant for… but you lived 2 years apart?
  • Այն մարդուն, ով իմ կողքին էր, ով ուզում էր ամուսնանալ ինձ հետ, ես վանեցի այդ մարդուն, փախա նրանից։ Ես կուզենայի ապրել ողջ կյանքս այն մարդու հետ, ում ոչ մի կերպ չեմ կարողանում հանդիպել։
  • Իմ կողքին մեռավ մի մարդ, նա մեռավ իմ ձեռքերի վրա, և ես մտածեցի, որ այդպես չի կարող ամեն ինչ վերջանալ, մտածեցի բոլոր այն մարդկանց մասին, ովքեր սպասում են նրան տանը..., որ նրանք այլևս երբեք նրան չեն տեսնի։ (Կյանքը վեպ չէ, Ալե՛քս, այն կարող է անսպասելիորեն ընդհատվել... Մի անգամ ես ու մայրս ճաշում էին Դելի Պլազայի մոտերքում։ Իմ աչքերի առաջ ավտոբուսը վրաերթի ենթարկեց մի մարդու, նա մեռավ իմ ձեռքերի վրա. մի՞թե այդպես կարելի է մեռնել Սբ. Վալենտինի օրը, և ես մտածեցի բոլոր նրանց մասին, ովքեր սիրում էին նրան, ովքեր սպասում էին նրան տանը և այլևս երբեք չեն տեսնի նրան։ Իսկ հետո ես մտածեցի. «Իսկ եթե նա ոչ ոք չունի՞, եթե ամբողջ կյանքում ոչ ոք ու ոչ մի տեղ չի սպասել նրան»։ Այդ ժամանակ ես գնացի լճի մոտի տունը՝ փնտրելու պատասխանը... ու գտա քեզ։ Եվ ես ինձ թույլ տվեցի տարվել այս հրաշալի ֆանտաստիկայով, որում ժամանակը կանգ է առել, բայց սա իրական կյանքը չէ, Ալե՛քս, ես պիտի սովորեմ ապրել այն կյանքով, որ ես ունեմ։ Խնդրում եմ, մի՛ գրիր ինձ այլևս, մի՛ փորձիր գտնել ինձ։ Թույլ տուր թողնել քեզ...)
  • Եթե ես թանկ եմ քեզ համար, եթե դու սիրում ես ինձ, սպասիր երկու տարի և նույն այս օրը արի լճափի տուն... Ես այստեղ կլինեմ։ (Ալեքս... ես գիտեմ, որ այն ժամանակ դու չէիր եկել։ Այդ դու էիր այն օրը Դեյլի Պլազայի մոտ։ Խնդրում եմ, մի՛ արա այդ քայլը։ Սպասի՛ր, խնդրում եմ քեզ։ Մի՛ փնտրիր ինձ։ Մի՛ փորձիր գտնել ինձ։ Ես սիրում եմ քեզ։ Ես երկար ժամանակ չէի համարձակվում խոստովանել այդ, բայց դա ճիշտ է, ես սիրում եմ քեզ։ Եվ եթե ես դեռ ինչ որ նշանակություն ունեմ քեզ համար, սպասիր ինձ։ Սպասիր, ինչպես ես եմ սպասում։ Պարզապես սպասիր։ Սպասիր... Սպասիր ևս երկու տարի, Ալե՛քս։ Եվ արի լճափի տան մոտ։ Ես այստեղ եմ։)
  • -Դու այնտեղ չէիր։
-Ես դեռ երկու տարի ունեմ։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա