Տժվժիկ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Տժվժիկ ֆիլմից)

«Տժվժիկ», հայկական կարճամետրաժ կատակերգական կինոնկար ըստ Ատրպետի պատմվածքի, որն առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականին։ Ռեժիսորն է Արման Մանարյանը, սցենարի հեղինակը` Երվանդ Մանարյանը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Նիկողոս աղա. Ի՞նչ պիտի առնես։
Ներսես աղբար. Ասկե կանցնեի, ասի անգամ մը մտնեմ տեսնեմ ինչ կա։
Նիկողոս աղա. Կը հավնի՞ս թոքը։
Ներսես աղբար. Աղեկ է։
Նիկողոս աղա. Տու՛ր սա թոքը, տու՛ր թող տանի։
Ներսես աղբար. Վնաս չունի...
Նիկողոս աղա. Կը հավնես նե՞, ա՛ռ։
Ներսես աղբար. Այո, բայց ես...
Նիկողոս աղա. Տա՛ր, Ներսես աղբար, տա՛ր թող պզտիկներն այսօր տժվժիկ ուտեն։
  • Նիկողոս աղա. Այս թոքերեն աղեկ տժվժիկ կըլլա, Ներսես աղբար։ Մայրս շատ աղեկ տժվժիկ կպատրաստեր. կինս այդպես շնորհքներ չունի։
  • Նիկողոս աղա. Սակայն տժվժիկ պատրաստելու համար, թոքը պետք է...
Հովսեփ աղա. թոքը մանր-մանր...
Նիկողոս աղա. Ապրի՛ս, Հովսեփ աղա։ Թոքը մանր-մանր պիտի կտրվի...
  • Նիկողոս աղա. Օր մը, մսավաճառին քով Ներսես աղբարին հանդիպեցա։ Տեսա, որ ախորժակով ջիգյերներուն կնայե։ Ասի Ներսես աղբար...
  • -Ներսես աղբար, սա տժվժիկին փորձանքեն ազատվելու համար, մոմ, մոմ մը վառե՛։
-Կը վառեմ, է՜... կը վառեմ։ Մեկը չէ՛, տասը կը վառեմ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տժվժիկ (ֆիլմ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: