Տժվժիկ
Արտաքին տեսք
«Տժվժիկ», հայկական կարճամետրաժ կատակերգական կինոնկար ըստ Ատրպետի պատմվածքի, որն առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականին։ Ռեժիսորն է Արման Մանարյանը, սցենարի հեղինակը` Երվանդ Մանարյանը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Նիկողոս աղա. Ի՞նչ պիտի առնես։
- Ներսես աղբար. Ասկե կանցնեի, ասի անգամ մը մտնեմ տեսնեմ ինչ կա։
- Նիկողոս աղա. Կը հավնի՞ս թոքը։
- Ներսես աղբար. Աղեկ է։
- Նիկողոս աղա. Տու՛ր սա թոքը, տու՛ր թող տանի։
- Ներսես աղբար. Վնաս չունի...
- Նիկողոս աղա. Կը հավնես նե՞, ա՛ռ։
- Ներսես աղբար. Այո, բայց ես...
- Նիկողոս աղա. Տա՛ր, Ներսես աղբար, տա՛ր թող պզտիկներն այսօր տժվժիկ ուտեն։
- Նիկողոս աղա. Այս թոքերեն աղեկ տժվժիկ կըլլա, Ներսես աղբար։ Մայրս շատ աղեկ տժվժիկ կպատրաստեր. կինս այդպես շնորհքներ չունի։
- Նիկողոս աղա. Սակայն տժվժիկ պատրաստելու համար, թոքը պետք է...
- Հովսեփ աղա. թոքը մանր-մանր...
- Նիկողոս աղա. Ապրի՛ս, Հովսեփ աղա։ Թոքը մանր-մանր պիտի կտրվի...
- Նիկողոս աղա. Օր մը, մսավաճառին քով Ներսես աղբարին հանդիպեցա։ Տեսա, որ ախորժակով ջիգյերներուն կնայե։ Ասի Ներսես աղբար...
- -Ներսես աղբար, սա տժվժիկին փորձանքեն ազատվելու համար, մոմ, մոմ մը վառե՛։
- -Կը վառեմ, է՜... կը վառեմ։ Մեկը չէ՛, տասը կը վառեմ։