Տաքսի-տաքսի
Jump to navigation
Jump to search
«Տաքսի-տաքսի», հայկական երաժշտական կատակերգական բեմադրություն, Խորհրդային Միության ժամանակվանից։ Հեղինակն է դրամատուրգ Ժիրայր Անանյանը, նրա «Տաքսի-տաքսին» բազմիցս բեմադրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում բեմադրվել է առաջին անգամ Նշան Փառլաքյանի կողմից։
Կնյազ[խմբագրել]
- Այ մարդ, սրանց որտեղի՞ց են գտնում, խոսելիս՝ չեն նայում, նայելիս՝ չեն խոսում։
- Լսիր, ա՛յ ընկերուհի, տես հայերեն քեզ ասացի ուֆ։ Ու, Ֆ։ Այո, այո։
- Դե լավ, ինքը տեղում չէ, սեղանը հո տեղում է, դնեմ սեղանին ու գամ։
- Տնաշենի աղջիկ... գործս ե՞րբ սկսեցի, որ վերջացնեմ։
- Լավություն չես անում, չես անում. Վատություն ինչի՞ ես անում ընկեր Փիլոյան։
Պայծառ[խմբագրել]
- Իհարկե, դուք ցերեկը կկռվեք, գիշերը՝ կհաշտվեք։ Մեջտեղը էլի ես եմ վատամարդ դառնալու։
- Ո՞վ է տեսել, որ փեսան զոքանչի համար նվեր առնի։
Երկխոսություն[խմբագրել]
- Կնյազ. Լսիր, բա էն ո՞վ է, որ էնտեղ նստած է: Ընկեր Փիլոյանը չ՞է:
- Նունուֆար. Ո՛չ:
- Կնյազ. Վա՜յ, ինչպե՜ս էլ նման է այ մարդ: Հա էլի, մաքուր ընկեր Փիլոյանն է.. էդքան է՞լ նմանություն... Հա էլի, Փիլոյանն է, նույն գլուխը, նույն քիթը... նույն բոխախը, նույն փողկապը... Լսիր, Նունուֆա՜ր, գեղեցկուհի՜:
- Նունուֆար. Ասա:
- Կնյազ. Հիմա ասա, ընկեր Փիլոյանը չ՞է, այ աղջիկ: Ընկեր Փիլոյան, դուք ընկեր Փիլոյանը չե՞ք...
- Նունուֆար. Տեսե՛լ եք:
- Կնյազ. Չեմ տեսել:
- Նունուֆար. Տեսե՛լ եք:
- Կնյազ. Չեմ տեսել:
- Նունուֆար. Տեսե՛լ եք:
- Կնյազ. Այ աղջի, տենողը ես չե՞մ, ասում եմ չեմ տեսել:
- Փիլոյան. Գնա՛, շնորհակալ եղիր, որ ձեռքիդ մեքենան էլ չեմ վերցնում:
- Կնյազ. Ի՞նչի համար:
- Փիլոյան. Ուղևորներին կես ճանապարհին իջեցրել ես մեքենայից: Ո՞վ է թույլ տվել, ո՞վ:
- Կնյազ. Լավ եմ արել, բա դրանք մարդ ե՞ն: Նստած են ու տակ են փորում:
- Փիլոյան. Քեզ ի՞նչ, քեզ ի՞նչ տակ են փորում, տակ չեն փորում: Դու վարորդ ես, քո գործականությունները կատարիր:
- Կնյազ. Ասում եմ. այ ընկերներ, ախր ինչի եք բացակա մարդուն բամբասում, անհարմար է, չէ: Ասում են. վա՜յ, դու էլ ե՞ս այստեղ.. քեզ չէինք նկատել: Ի, ասում եմ. ուրեմն մեքենան ինքն իրե՞ն է գնում, խելքի հաճեցեք: Անցավ մի երկու, երեք րոպե, ընկեր Փիլոյան, էլի՛: Ասում եմ ինչի՞ եք բացակա մարդուն բամբասում: Բա վաղը չէ մյուս օրը, որ նրան աշխատանքից հանեն, բա նա մեղք չէ՞, բա նրա ընտանիքին, էրեխեքին ո՞վ պիտի պահի: Ասում են. քո գործե չէ, դու քշի: Ո՞նց թե քշի ընկեր Փիլոյան: Ասացի. բենզինս վերջացավ, իջեցրի...