Տատրագոմի հարսը
Արտաքին տեսք
«Տատրագոմի հարսը», Կոստան Զարյանի պոեմը, որ գրվել և հրատարակվել է 1930 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բայց հայը վաղուց սովոր է ապրել մութ ոգիների
- վտանգալից ծոցում։
- -Ես սիրեցի... մե՞ղք է սիրել... Ես ոչ ոքի երդում չտվի
- մնալ այրի, մնալ մենակ, ընդմիշտ մենակ... Ես սիրեցի,
- մե՞ղք է սիրել...
- «Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ...
- հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...»
- Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած
- ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ
- քայլող մի շուք` մենակություն և հիշատակ։
- Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր
- նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել
- կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ...
- Ֆեդայու կին`
- գյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին։
- Բուք էր դրսում։
- Հայոց դաժան լեռների վրա
- աստվածները քայլում էին բարկացած։