Տասնմեկ րոպե
Jump to navigation
Jump to search
Տասնմեկ րոպե (պորտ.՝ Onze Minutos), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի վեպը, որ գրվել է 2003 թվականին։
Քաղվածքներ[խմբագրել]
- Ամեն օր ես ընտրում են նոր ճշմարտություն` որով ցանկանում եմ ապրել:
- Երազանքը շատ հարմար բան է, քանզի մենք պարտավոր չենք իրականացնել այն` ինչի մասին երազում ենք:
- Եթե փնտում ես մեծ և իրական սեր, ապա նախ պետք է հոգնել մանր զգացմունքներից, պատահական սիրավեպերից:
- Կյանքը կազմված է հասարակ բաներից:
- Կյանքը դեռ շարունակում է սովորեցնել և այն էլ այնքան արագ, որ միայն ուժեղներն են ողջ մնում: Իսկ ուժեղ լինելու համար հարկավոր է լավագույնը լինել. այլ լուծում չկա:
- Վրա հասած լռության մեջ նրանք նայում էին միմյանց և պատկերացնում, թե ինչ է մտածում նրանցից յուրականչյուրը:
- Ինչ-որ պահի դուք ոչինչ չունեք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել:
- Սիրող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք…
- Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է.այդ մենք ենք դա արթնացնում:Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք:Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն այն դեպքում,երբ կա մեկը ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները:
- Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի ուրախացնեն երեխաներին…
- Իրականությունը վատ է խմորվում երազանքների հետ…
- Ժամանակը չի փոխում մարդուն, իմաստությունը չի փոխում մարդուն, և միակ բանը, որ կարող է վերափոխել նրա մտքերը և զգացմունքները` սերն է:
- Վտանգը կայանում է նրանում, որ մենք երբեմն աստվածացնում ենք ցավը, տալիս նրան մարդու անուն, մտածում ենք նրա մասին անընդհատ:
- Տղամարդիկ պարգևում են միայն տանջանք, տառապանք, հիասթափություն և այնպիսի զգացում, որ ժամանակը, կարծես, առաջ չի գնում:
- Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ ԻՄՆ եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է` հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար, որ նա ինձ հետ է…
- Նա ավելի սուր էր զգում իր սիրո օբյեկտի հանդեպ սերը ոչ թե այն ժամանակ, երբ նրանք միասին էին, այլ երբ նա իր կողքին չէր…
- Իմ նպատակն է հասկանալ, թե ինչ է սերը: Գիտեմ, որ երբ սիրում էի, զգում էի, որ ապրում եմ, իսկ այն, ինչ հիմա է ինձ հետ, գուցե և հետաքրքիր է, սակայն չի ոգեշնչում:
- Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն:
- Հիմա` երբ կորցնելու էլ ոչինչ չուներ, նա ազատություն ձեռք բերեց:
- Բոլորն էլ կարող են սիրել, քանի որ դա մի պարգև է, որն տրվում է ծնվելիս:
- Երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես սովորեցնում, ինչ-որ նոր բան ես հայտնաբերում նաև քո համար:
- Միգուցե սա ընդամենը լեգենդ է, որին պետք է հավատալ, որպեսզի մարդկության կյանքում գոնե ինչ-որ իմաստ հայտնվի:
- Բայց կյանքում կա այնպիսի բան, որ չի բաժանվում…
- Որքան լուռ ես մնում, այնքան ավելի խելացի ես թվում:
- Որոշ բաներ կարելի է կորցնել առմիշտ:
- Ամենակարևոր հանդիպումները հոգիներն են նախապատրաստում՝ նախքան մարմինների հանդիպումը:
- Աշխարհի բոլոր ազգերն ունեն նույն ասույթը. «Աչքից հեռու, սրտից դուրս»: Դե, իսկ ես պնդում եմ՝ չկա դրանից ավելի թյուր բան. որքան ավելի հեռու ենք, այնքան դրանք ավելի մոտ են սրտին՝ զգացմունքները, որոնք փորձում ենք խեղդել և մոռացության տալ: Եթե մենք աքսորված ենք, ապա ուզում ենք պահպանել մեր արմատի ամենափոքր իսկ հիշատակը, իսկ եթե հեռու ենք սիրելիից, փողոցով քայլող յուրանքանչյուր անցորդ հիշեցնում է նրան:
- Խանդը բնական զգացում է: Երբեք չի հաջողվում զսպել նման զգացումը, ինչպիսին էլ որ լինեն դրան վերաբերող վեհ գաղափարները կամ էլ այն համոզմունքը, որ խանդը թուլության արտահայտումն է:
- Ամենամեծ սերն այն է, որ կարող է ցույց տալ իր թերությունը:
- Այն պահից, երբ մեզ վտարեցին դրախտից, մենք կամ տառապում ենք, կամ տառապանք պատճառում ուրիշներին, կամ էլ հետևում այդ տառապանքին:
- Ի՞նչն է ավելի կարևոր ապրել, թե ձևացնել որ ապրում ես:
- Իմ մեջ ապրում է երկու կին. մեկն ուզում է կյանքից վերցնել այն ամբողջ կիրքը, երջանկությունը ու արկածներն, որ կարող է կյանքը ինձ տալ, իսկ երկրորդը ուզում է ստրուկը դառնալ ամենօրյա տաղտուկի, ընտանեկան օջախի, այն ամենի ինչ կարելի է պլանավորել և իրագործել… Ես` ընտանիքի մայր եմ և անբարոյական միաժամանակ, նրանք երկուսն էլ ապրում և պայքարում են միմյանց հետ իմ մարմնում…
- Ես սուզվեցի մինչև իմ հոգու հատակը, և հիմա գիտեմ, որ կան այս կյաքնում դեռ շատ ու շատ հրաշալի բաներ:
- Ավարտելը միշտ էլ ավելի դժվար է քան սկսելը:
- Այժմ ես պահում եմ քո անցյալի մասնիկը, իսկ դու մի մասնիկ իմ ներկայից: Դա այնքան հաճելի է…
- Իրականում ժամանակը տարբեր օրերի տարբեր կերպ է անցնում` տրամադրությունից կախված:
- Եթե սերը փոխում է մարդկանց, ապա հուսահատությունը դա անում է ավելի արագ:
- Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա` ով ոչինչ չի անում:
- Միակ բանը, որ կարող է խաղաղություն բերել մեր հոգիներին` միասին լինելն է:
- Տղամարդիկ միշտ էլ վախենում են,երբ լսում են կնոջ շուրթերից ` ես ուզում եմ քեզանից կախված լինել:
- Երբ հանդիպում ենք ինչ-որ մեկի ու սիրահարվում, թվում է, թե ամբողջ աշխարհը միաբան է մեզ հետ. ես հասկացա դա այսօր մայրամուտին:
- Մենք կսիրենք իրար, ու չենք փորձի տիրել մեկս մյուսին:
- Ես հանդիպեցի տղամարդու և սիրահարվեցի նրան: Ես ինձ նման թուլություն թույլ տվեցի մեկ պատճառով` ես ոչինչի չեմ սպասում և ոչինչի հույս չունեմ:
- Կան մարդիկ, ովքեր լույս աշխարհ են եկել, որպեսզի ապրեն կյանքը մեն-մենակ, դա ո’չ լավ է, ո’չ էլ վատ… կյանք է…
- Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է:
- Մարդ էակը կարող է դիմանալ ծարավին մեկ շաբաթ, սովին՝ երկու շաբաթ, կարող է տարիներ անկացնել առանց տանիքի, բայց չի կարող տանել միայնությունը։
- Ամենադժվարը սպասելն է:
- Այն մարդը, ով ստիպված է եղել կորցնել այն` ինչն իր կարծիքով ընդմիշտ իրեն էր պատկանում, ապա ի վերջո հասկանում է, որ ոչինչ էլ իրեն չի պատկանել իրականում:
- Ես բաց թողեցի իմ հնարավորությունը քեզ ասելու`ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Միգուցե հիմա շատ ուշ է, բայց ես ուզում եմ որ դու իմանաս դա:
- Շատ հաճախ է պատահել, երբ նա ասել է ՈՉ այն դեպքում, երբ ցանկանում էր ասել ԱՅՈ… և հիմա նա կրկին կարող է ասել ՈՉ, բայց ինչու՞ չփորձել, և այս անգամ չասել ԱՅՈ…
- Թեկուզ ամենամեծ սերը քիչ է. պետք է նաև այնպես անել, որ շուրջբոլորը իմանան, որ դու սիրված ես և ցանկալի:
- Եթե ես պետք է հավատարիմ լինեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, ապա պետք է նախ հավատարիմ լինեմ ինքս ինձ:
- Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել…
- Նա, ով կորցրել է այն, ինչ իրենն էր համարում, ի վերջո հասկանում է, որ իրեն ոչինչ չի պատկանում:
- Ես ճակատագրի զոհը չեմ… ես չեմ վախենում ռիսկի դիմելուց, ես պարփակված չեմ շրջանակներում, ես հիմա ապրում եմ այնպիսի պահեր, որոնք ծերության խավարում, սրտի լռության պահերին, որքան որ տարօրինակ է, կհիշեմ ուրախությամն և թեթևության զգացումով:
- Կյանքը խաղ է` մոլեգին ու արտասովոր. դա այն է, որ թռչում ես անկարգելով և ռիսկի դիմում, ընկնում ես ու ելնում, դա լեռնագնացությունն է, և այն, որ ուզում ես «դուրս գալ կաշվիցդ» և դժգոհում ես ու սարսափում, երբ դա չի հաջողվում:
- Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե իմ նման` ընտրվել են ճակատագրի կողմից:
- Ես մարմին չեմ` որն ունի հոգի, ես հոգի եմ` որի մի մասը մարմին է կոչվում:, թե իմ նման` ընտրվել են ճակատագրի կողմից:
- Ամենախոր, ամենաանկեղծ ցանկությունը ինչ-որ մեկին մոտ լինելու ցանկությունն է…
- Ամենամեծ սերն այն է, որը կարող է ցույց տալ իր թուլությունը:
- Եթե հաշվի առնենք, թե աշխարհն ինչպիսին է, ապա երջանկության մի օրը գրեթե հրաշք է:
- Կան տառապանքներ, որոնք կարելի է լոկ այն դեպքում մոռանալ, երբ ունակ ենք ճախրելու դրանց վերևում:
- Ցավը զորեղ թմրանյութ է, որին հեշտությամբ կարելի է վարժվել…
Աղբյուրներ[խմբագրել]
- Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե»։ grqamol.am (9 հունվարի, 2013 թ․)։ Վերստացված է՝ 26 նոյեմբերի, 2016 թ․։