Jump to content

Տաղարան

Վիքիքաղվածք-ից

Տաղարան, Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուներից։ Գրվել է 1920-21 թվականներին, նվիրված է Չարենցի կնոջը՝ Արփենիկին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
  • Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։
  • Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
  • Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
  • Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
  • Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։
  • Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։
  • Վա՜յ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։
  • Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։
  • Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։
  • Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։ - Հայաստանին
  • Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա՛ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։ - Հայաստանին
  • Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Արտաքին հղումներ

[խմբագրել]