Jump to content

Տաբու

Վիքիքաղվածք-ից

Տաբու, Վահագն Մուղնեցյանի վեպը, որն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի (2010)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Վատ է լինելու, վատ, շատ ավելի վատ է լինելու,- նոր տարվա գալուստն ավետող զանգերի վերջին ղողանջների հետ մռայլ պայծառատեսությամբ գուժեց հանրապետության նախագահը։ Երկրաշարժի ու պատերազմի տառապագին հետևանքները իրենց տներում դեռևս ամեն պահ զգացող մարդիկ, հաշմված, վիրավոր, հոգնած ու ձանձրացած մարդիկ ամանորյա շնորհավորանքի համար բարձրացրած թասերը ձեռքներին, ոտքի ելած քարացան-մնացին, շշմեցին-սահմռկեցին։ Հաց չկար, լույս չկար, ջուր չկար, իսկ ահա նախագահը գուժեց, որ հույս էլ չկա։
  • Մարդաբանության պատմության մեջ առաջին անգամ, մշակույթ հասկացությունն սկսեց մատուցվել-մեկնաբանվել երկու բառով` երգ ու պար, արհամարհվեցին գիրն ու գրականությունը, համահարթեցման հետևողական քաղաքականության շնորհիվ` ժխտվեցին, լռության պատնեշի դեմ հայտնվեցին անհատ մտածողները, ավելորդ համարվեցին ուղղագրությունն ու ուղղախոսությունը, որպես անցյալի մնացուկներ...
  • - Այալուսանի թուրմ էր` կատաղության դեմ, հատկապես Հայաստանի մասին լուրերը լսելուց հետո, որ այդ դեղը չխմի` կատաղությունից կմեռնի...
- Բա մի բան մտածի` մեր ժողովրդին դրանով ապահովենք, փրկենք, թե չէ կատաղությունը կհնձի խեղճ ժողովրդին։

Վեպի մասին

[խմբագրել]
  • Վահագն Մուղնեցյանն այս վերջին տասնամյակների հեղաբեկումների ընթացքում իր վեպում պահպանել է հայկական բուն ավանդակեցության սկզբունքները[1]։
Լևոն Անանյան
  • Վեպը [«Տաբուն»] ամեն ինչի մասին է: Ես ընդհանրապես վավերագիր չեմ, գեղարվեստի կրող եմ, եւ [վերջին վեպս] մեծ մասշտաբի գործ է: Դրանից առաջ ես հրատարակել եմ «Ալիզ» եւ «Եկվորներ» վեպերը։
  • Ընդհանրապես, գրականության խնդիրը մարդն է, Երկիր մոլորակը: Ի վերջո, մարդը պիտի էափոխվի՞, թե՞ ոչ: Մարդու մեջ իշխող երկվությունը, որ շարունակաբար մենք մեզնից ե'ւ գլուխ ենք հանում, ե'ւ չենք հանում, հիմնականում բախվում ենք անորոշության պատին», - ասաց նա՝ շարունակելով. - «Դա ծանր, ահավոր անորոշություն է, որի դեմ մարդը անզոր է: Ես վեպում առաջադրել եմ խնդիրներ, նաեւ մտածել եմ, թե մեր հայրենիքը, ի վերջո, հզորանալու համար ինչ գաղտնի միջոցներ ունի, որ չի անում, բայց կարող է անել[2]:
Վահագն Մուղնեցյան

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վահագն Մուղնեցյան, Տաբու, Երևան, 2008։

Ծանոթագրություններ

[խմբագրել]