Վիքիքաղվածք:Չի կարելի խաղալ կանոնների հետ

Վիքիքաղվածք-ից
«Կանոնների հետ խաղալը» Վիքիքաղվածքի բնականոն գործունեության խաթարման փորձ է՝ կանոնների չափից դուրս բառացիորեն մեկնաբանմամբ կամ կանոնների մեջ որոշակի «բացատներ» օգտագործելով: Վիքիքաղվածքի կանոնները և ցուցումները արտացոլում են Վիքիքաղվածքի համայնքի կողմից նախագծին վերաբերող տարբեր խնդիրների և հարցերի հանդեպ վերաբերմունքը և դրանց լուծման ուղղիները: Վիքիքաղվածքի կանոնների և ցուցումների օգտագործման փորձը ուղղված նախագծի կամ նախագծի առանձին «ինստիտուտների» գործունեության խաթարմանը կամ կանոնների և ցուցումների մեջ Վիքիքաղվածքի գլխավոր նպատակին խանգարող և տվյալ մասնակիցների մոտեցմանը պաշտպանող դրույթների պնդումը համարվում է «կանոնների հետ խաղ», որը դիտարկվում է իբրև ոչ կոնստրուկտիվ վարքագիծ: