Jump to content

Վիքիքաղվածք:Հոդվածների աղբյուրների կանոնակարգ

Վիքիքաղվածք-ից
  • Որպես աղբյուրներ կարող են ծառայել.
  1. Գրքերը, գիտական բնույթի ամսագրերը և քիչ թե շատ ճանաչված թերթերը:
  2. Գրականությանը նվիրված կայքերը, լրատվական կայքերը:
  3. Այլ բնույթի՝ տարբեր թեմաներին վերաբերվող վստահելի կայքեր:
  • Թույլատրվում է օգտագործել տեսաձայնագրություններ, օրինակ յութուբ կայքից, եթե դրանք հրապարակվել են ճանաչված ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից և ցանկալի է նշված լինեն քաղվածքի արտասանության րոպեները, օրինակ 10:45—10:47:
  • Ցանկալի է
  1. Քաղաքական գնահատականների կտրվածքով քաղվածքների դեպքում օգտվել այն կայքերից, որտեղ նաև կից ներկայացված է համապատասխան տեսաձայնագրությունը:
  • Ցանկալի չի որպես աղբյուր օգտագործել.
  1. Բլոգները (եթե իհարկե դա հեղինակային բլոգ չի որոշակի վիքիչափանիշներով նշանակալի անձնավորության, որի մասին հոդվածում կարելի է օգտագործել բլոգից խոսքեր, որպես պայմանական օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական բլոգից կարելի է Նիկոլի Փաշինյանի անձնական խոսքերը որպես քաղվածք օգտագործել):
  2. Քաղվածքներին (ցիտատաներին) նվիրված այն կայքերը, որոնք վստահելի չեն և նախատեսված են հիմնականում կայքերում ստատուս տեղադրելու համար:
  • Խիստ ցանկալի չի
  1. Որպես աղբյուր օգտագործել այնպիսի սոցիալական կայքերը ինչպիսիք են՝ Ֆեյսբուքը, Օդնոկլասնիկը, Վկոնտակտեն, Թվիթերը, Ինսթագրամը և նման այլ կայքերը:
  • Արգելվում է որպես աղբյուր օգտագործել.
  1. Այն կայքերը, որոնք քաղվածքների աղբյուրներ են նշում բլոգներ, տարատեսակ վիքիկայքեր:
  2. Արգելվում է այն կայքերը, որոնք սպամ կամ էրոտիկ գովազդներ են պարունակում, նշել որպես ֆիլմի աղբյուր:
  3. Արգելվում է այն տեսաձայնագրությունները, որոնց վերնագրերը ակնհայտ էթիկայից զուրկ բովանդակություն ունեն (օրինակ, երբ մարդու անուն ազգանունը նշված է որպես վերնագիր և գրված է փոքրատառ)
  4. Արգելվում է քաղվածքներ անձի բաժնում տեղադրել նշանակալիություն չունեցող անձի խոսքերը:

Աղբյուրներ տեղադրելիս ցանկալի է և ողջունվում է օգտագործել {{cite web}} և {{cite book}} կաղապարները, որոնց համար կարող եք նմուշ վերցնել այլ հոդվածներ կամ ակտիվացնել գադջեթների ցուցակում refToolbar գադջեթը, սակայն այն կիսավտոմատ է աշխատում, որոշ պարամետրեր տեղադրելուց հարկավոր է ձեռքով ուղղել: