Վիքիքաղվածք:Ամսվա քաղվածք/Հուլիս, 2012
Արտաքին տեսք
- Հայրը բռնեց որդու ձեռքը, նրանք մտան խանութ և մոտեցան այն արկղին, որի մեջ թարմ մրգեր կային:
- -Խնձո՞ր,- հարցրեց հայրը տղային: Նա վերցրեց արկղի լավագույն խնձորը և տվեց տղային,- ահա քեզ խնձոր:
- ...Տղան մի մեծ պատառ կծեց, դանդաղ ծամեց, կուլ տվեց և մի պահ հորը թվաց, թե նա էլ է մտածում խնձորի մասին, ինչպես ինքը: Խնձորը, սակայն, տղային երջանիկ չդարձրեց: Նա այն դրեց սեղանին` հոր առջև, և հետո նայեց նրան:Ահավասիկ նրանք` հայր և որդի, Քալիֆորնիայի Իթաքա քաղաքում, հավանաբար յոթ հազար մղոն հեռու այն վայրից, որը դարերով նրանց հայրենիքն էր եղել... Հայրը նայում էր որդուն և նրա մեջ տեսնում էր իր սեփական դիմագծերը: Իր իսկ աչքերն էին և աչքերի խորքում` իր իսկ դժբախտությունը: Փոքրիկը նույն մարդն էր, միայն` ավելի երիտասարդ:
- <small|>Վիլյամ Սարոյան. «Մարդկային կատակերգություն»