Jump to content

Վերոնիկան որոշում է մահանալ

Վիքիքաղվածք-ից

«Վերոնիկան որոշում է մահանալ» (պորտ.՝ Veronika Decide Morrer), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկը։ Գրվել է 1998 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մնա խենթ, բայց քեզ պահիր այնպես, ինչպես նորմալ մարդիկ։
  • Նրանց թվում է, թե իրենք նորմալ են, որովհետև նրանք բոլորը վարվում են նույն կերպ։
  • Ես ուզում եմ մնալ խենթ, ապրել այնպես, ինչպես ես եմ երազում, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ուզում։
  • Որպեսզի գիտակցես կորուստդ, նախ պիտի անկեղծ կապվածություն զգաս։
  • Որքան երջանիկ կարող էին լինել մարդիկ, այնքան դժբախտ են նրանք դառնում։
  • Երբեմն ավելի հեշտ է պատասխան ստանալ լռությամբ, քան հարց տալով։
  • Ես սկսեցի հասկանալ, որ ես եմ մեղավոր նրանում, որ կյանքն իմաստ չունի։
  • Բոլորն էլ երազանքներ ունեն, բայց միայն քչերն են դրանք վերածում իրականության։ Մնացած բոլորս վախկոտներ ենք։
  • Մեզ բոլորիս պակասում է մի քիչ խենթություն։
  • Բանտը չի ուղղում հանցագործին, այլ միայն սովորեցնում է նորանոր հանցանքներ գործել։
  • Դժվարություները կապված էին ոչ թե անկարգությունների ու անկազմակերպվածության կամ անարխիայի հետ, այլ հենց կարգուկանոնի չափից դուրս շատ լինելու հետ։ Հասարակությունն ստեղծում է նորանոր կանոններ, հետո այդ կանոններին հակասող օրենքներ, իսկ դրանից հետո էլ նոր կանոններ, որոնք հակասում են այդ օրենքներին։ Եվ մարդիկ դառնում են վախվորած ու վախենում են քայլ անել այն սահմաններից դուրս, որ հաստատված են անտեսանելի կանոնակարգով, որ իրեն է ենթարկում յուրաքանչյուրի կյանքը։
  • Մի արկածի ռիսկն ավելի թանկ է, քան հազարավոր օրերի բարօրությունն ու հարմարավետությունը։
  • Այդպիսին է մարդու բնույթը։ Սեփական զգացմունքների մեծ մասը նա ճնշում է վախերով։
  • Ահա իմ՝ աշխարհ գալու միակ պատճառը. ստիպել քեզ վերադառնալ այն ուղին, որից դու շեղվել ես։ Թույլ մի՛ տուր մտածել, թե իմ կյանքն անտեղի է եղել։
  • Այնքան լավ էր, որ ամեն ինչում սեր եմ տեսնում։ Նույնիսկ շիզոֆրենիկի աչքերում։
  • Մի՞թե թեթևության զգացումն արդարացնում է փողկապի գոյությունը։
  • Սերը տղամարդու և կնոջ ամենամեծ խենթությունն է։
  • Մի՛ ամաչիր սիրված լինել։ Ես ոչինչ չեմ խնդրում, միայն թույլ տուր սիրել քեզ, ևս մի գիշեր նվագել դաշնամուր, եթե ուժերս հերիքեն։ Իսկ դրա համար միայն մի բան եմ խնդրում քեզնից. եթե կլսես, որ որևէ մեկն ասում է, թե մեռնում եմ, արի ուղիղ իմ հիվանդասենյակը։ Թույլ տուր՝ իրականացնեմ իմ երազանքը։
  • Այն ամենն, ինչ ես ունեմ, իմ ներկան է, իսկ այն այնքան արագ է թռչում։ Դա այն ամենն է, ինչ ունի յուրաքանչյուրը, թեև ոմանք կարծում են, թե ունեն անցյալ, որտեղ նրանք կուտակել են իրեր, և ապագա, որտեղ կկուտակն եվելի շատ։
  • Կյանքը հասկանալը իսկապես խնդիր է։
  • Հասունանալու համար պիտի վճարել համապատասխան գինը։
  • Որպեսզի ապրես իսկական կյանքով, պիտի ռիսկի ենթարկվես։
  • Ես, հիմնվելով իմ փորձի վրա, կարող եմ դասախոսություն կարդալ այն տղամարդկանց ու կանաց մասին, ովքեր գիտեն ճշմարտությունը մեր գոյության մասին, և այն, ինչ նրանք գրել են, կարելի է արտահայտել մեկ բառով՝ ապրե՛ք։ Եթե դու ապրում ես, Աստված քեզ հետ է։ Բայց եթե դու հրաժարվես ռիսկի դիմելուց, Նա կվերադառնա երկինք ու կդառնա լոկ փիլիսոփայական սահմանումների թեմա։ Աշխարհում բոլորը գիտեն այդ մասին։ Բայց ոչ ոք չի համարձակվում անել առաջին քայլը։
  • Խենթ է ողջ աշխարհը, ու ամենավատթարը նրա վիճակն է, ով չգիտի, որ ինքը խենթ է, քանզի նրան մնում է միայն կրկնել այն, ինչ ասում են ուրիշները։
  • Հոգեբույժի հետ մարդիկ ավելի անկաշկանդ են խոսում, քան հոգևորականի հետ, քանզի բժիշկը չի վախեցնի հանդերձյալ կյանքով։
  • ...Եվ մենք խենթ ենք, և խենթ է յուրաքանչյուրը, ով իր համար հայտնաբերել է սերը։
  • Թեև մենք երբեք չենք մոռանում մեր առաջին սերը, այն միշտ անցնում է։
  • Մտադրության ու գործի միջև տարբերությունը շատ մեծ է։
  • Եթե Աստված գոյություն ունի, ինչին ես չեմ հավատում, Նա պիտի իմանա որ մարդկային հնարավորությունները ու հասկացողությունը սահմանափակ են։ Մի՞թե Նա ինքը չի ստեղծել այս աշխարհն իր անհուսալի խառնաշփոթով, ստով, շահամոլությամբ, աղքատությամբ, օտարացումով, անարդարությամբ, մենակությամբ։ Անկասկած, նա ձգտում էր արարել հնարավորինս լավագույնը, սակայն արդյունքները ցավալի են։ Այսպիսով, եթե Աստված կա, Նա պիտի ներողամտությամբ վարվի իր այն արարածների հետ, ովքեր ուզում են շուտ լքել այս աշխարհը, ու գուցե նաև պիտի ներողություն խնդրի նրա համար, որ ստիպել է անցնել այս աշխարհով։
  • Մարդիկ, որպես կանոն, իրենց թույլ չեն տալի սիրել այն պատճառով, որ կարող է կորցնել չափազանց շատ՝ անցյալն ու ապագան։
  • Եղիր մի կողմից թափվող շատրվանի պես, այլ ոչ թե ինչպես տարա, որ միշտ պարունակում է նույն ջուրը։
  • Մահը գիտակցելը մեզ ապրելու ուժ է տալիս։
  • Կյանքում մենք շատ սխալներ կարող ենք թույլ տալ,- ասաց փաստաբանը,- բացի մեկից. նրանից, որ կարող է մեզ համար կործանարար լինել։
  • Սակայն կյանքում կան բաներ, որոնց որ կողմից էլ նայես, միշտ կմնան անփոփոխ ու արժեքավոր են բոլոր մարդկանց համար։ Սերը, օրինակ։
  • Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա դեռ չի նշանակում, որ դու բուժվել ես։ Պարզապես դու դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորն են։
  • Կրակել ինքդ քեզ վրա, ցած նետվել տանիքից, կախվել, այս ամենի դեմ հանդես է գալիս կանացի բնությունը։ Կինն ընտրում է ինքնասպանության ավելի ռոմանտիկ միջոցներ. կուլ է տալիս մի քանի տուփ քնաբեր կամ կտրում է երակները։
  • Փողկապի միակ օգուտն այն է, որ կարելի է տուն գալ և հանել այն ու ունենալ այնպիսի զգացողություն, թե իբր մենք ազատ ենք ինչ-որ բանից՝ ինքներս էլ չիմանալով, թե ինչից։
  • Բոլորս ապրում ենք մեր սեփական աշխարհում, բայց եթե նայես աստղազարդ երկնքին, ապա կտեսնես, որ այդ բոլոր տարբեր աշխարհները միավորվում են համաստեղությունների, արեգակնային համակարգերի, գալակտիկաների մեջ։
  • Երբ բոլորը երազում են իբրև թե արգելվածի մասին և միայն քչերն են իրականություն դարձնում իրենց երազանքները, ապա մյուսներն իրենց զգում են վախկոտներ։
  • Նա գիտի, որ լուսինը հիմա լսում է իրեն, ու հպարտանում է իրենով, իսկ աստղերը նախանձում են։
  • Ձեր առջև ընտրություն է դրված. կամ դուք վերահսկում եք ձեր գիտակցությունը, կամ նա է վերահսկում ձեզ։ Երկրորդ ձևով դուք արդեն ապրել եք. դուք ձեր վախերին, նեվրոզներին, անվստահությանը թույլ եք տվել ղեկավարել ձեզ, քանզի մարդուն հատուկ է ինքնաոչնչացման այդ հակումը։
Խենթությունը մի շփոթեք վերահսկողության կորստի հետ։
  • Դուք դիմացել եք երկու ամենածանր փորձության հոգևորի ճանապարհին. համբերությունը ճշմարտությանն սպասելիս ու տղամարդկությունը՝ կատարվողն ընդունելու առանց քննարկման ու գնահատման։
  • -Ինչ է պատահել,- հարցրեց Վերոնիկան։
-Ոչինչ,- պատասխանեց Էդուարդը։ Ավելի ճիշտ` պատահել է հրաշք` կյանքի ևս մեկ օր։
  • Երբեմն պիտի մեռնել, որ սկսես ապրել։
  • Երիտասարդների մոտ միշտ այդպես է. նրանք դնում են իրենց սահմանները՝ հաշվի չառնելով, թե արդյոք կդիմանա օրգանիզմը։ Իսկ օրգանիզմը միշտ դիմանում է։
  • Խելագարը նա է, ով ապրում է իր սեփական աշխարհում։ Ինչպես, օրինակ, շիզոֆրենիկները, հոգոկան հիվանդները, մանյակները, այսինքն՝ նրանք, ովքեր ակնհայտորեն տարբերվում են մյուսներից։
  • Խելագարները, ինչպես երեխաները, հեռանում են միայն այն ժամանակ, երբ կատարվում են նրանց ցանկությունները։
  • Իսկ ի՞նչ է «իսկական ես»-ը։
Դա այն է, ինչ դուք հանդիսանում եք, ոչ թե այն, ինչ ձեզ դարձրել են։
  • Իսկական սերը ժամանակի հետ փոխվում է, մեծանում է՝ բացահայտելով ինքնաարտահայտման նոր ուղիներ։
  • Պատանեկան տարիքում նրան թվում էր, թե ընտրություն անելու համար շատ վաղ է։
Այժմ նա հասկանում է, որ ինչ-որ բան փոխելու համար չափազանց ուշ է։
  • Մարդկանցից շատերն ուրիշների դժբախտության մասին խոսում են այնպես, կարծես ամեն գնով կուզանային օգնել, այնինչ իրականում զգում են չար ուրախություն, քանզի ուրիշների տառապանքի ֆոնին նրանք իրենց ավելի երջանիկ են զգում։
  • Մարդկանց դուր է գալիս երևալ ավելի լավը, քան կան իրականում...
  • Այս կյանքում ոչինչ պատահաբար չի կատարվում։
  • ...Կյանքը միշտ այն ժամվա սպասումն է, երբ ապագան կախված է միայն քո վճռական ործողություններից։
  • Դադարի՛ր անընդհատ մտածել, թե իբր դու բոլորին խանգարում ես։ Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, նա ինքը կգանգատվի։ Իսկ եթե նա գանգատվելու համարձակություն չունի, ապա դա իր խնդիրն է։
  • Մարդիկ երբեք չեն հավատում նրան, ինչ իրենց պատմում են։ Նրանք ամեն ինչի իրենք պիտի հասնեն։
  • Մարդն իրեն թույլ է տալիս խենթ լինել միայն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները։
  • Բացառությամբ որոշ պաթոլոգիկ դեպքերի, մարդիկ խելագարվում են այն ժամանակ, երբ փորձում են հեռանալ առօրյա կյանքից։
  • Խելագարությունն ուրիշներին սեփական զգացողությունները փոխանցելու անկարողությունն է։ Կարծես գտնվում ես ուրիշ երկրում. ամեն ինչ տեսնում ես, հասկանում ես, թե ինչ է կատարվում քո շուրջը, բայց չես կարող բացատրել ու օգնություն ստանալ, որովհետև չես հասկանում լեզուն, որով խոսում են այնտեղ։ Մենք բոլորս զգացել ենք դա։ Պարզապես մենք բոլորս այս կամ այն չափով խենթ ենք։
  • Այս մարդիկ թույլ չեն տվել, որ իրենց կյանքն անցնի ինչպես պատահի։ Եվ հանուն իրենց երազանքների կատարման նրանք խնդրել են ողորմածություն կամ ծառայել են թագավորներին, խախտել են բոլոր կանոնները կամ իրենց վրա են գրավել իշխողների զայրույթը, օգտագործել են դիվանագիտություն կամ ուժ, բայց երբեք չեն նահանջել իրենց ուղուց, միշտ իրենց մեջ կարողություն են գտել հաղթահարելու խոչընդոտները՝ դրանք օգտագործելով ի նպաստ իրենց։

Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա