Վարպետը և Մարգարիտան
Արտաքին տեսք
«Վարպետը և Մարգարիտան» (ռուս.՝ «Мастер и Маргарита»), Միխայիլ Բուլգակովի վերջին և ամենանշանակալի ստեղծագործությունն է՝ Պիղատոսի և Եշուայի պատմությունը, լուծված որպես մարդու պատասխանատվության բարոյական պրոբլեմ, Վարպետի և Մարգարիտայի սիրո ֆանտաստիկ պատմությունը։ Հայերեն թարգմանել է Արմեն Հովհաննիսյանը։
Վեպի մասին
[խմբագրել]- Վեպը գրված է այնպես, որ ասես հեղինակը, կանխավ զգալով, թե դա իր վերջին ստեղծագործությունն է, ցանկացել է դրա մեջ անմնացորդ ներդնել իր սատիրական աչքի ամբողջ սրությունը, երևակայական հախուռնությունը, հոգեբանական դիտողականության ուժը[1]։
- Կոնստանտին Սիմոնով
Քաղվածքներ
[խմբագրել]- ....Կգա ժամանակը, երբ չի լինի ոչ կեսարների իշխանություն, ոչ որևիցե այլ իշխանություն։ Մարդը մուտք կգործի ճշմարտության ու արդարության թագավորություն, ուր ընդհանրապես ոչ մի իշխանության անհրաժեշտություն չի լինի[2]։
- Ո՞վ է քեզ ասել, թե աշխարհում իսկական, հավատարիմ, հավերժական սեր չկա։ Թող կտրե՛ն ստախոսի գարշելի լեզուն։
- -Այո, մահկանացու է մարդը, բայց դա դեռևս չարիքի կեսն է։ Վատն այն է, որ երբեմն նա հանկարծակի՛ մահկանացու է, ահա թե ո՜րն է խաղը[3]։ - (Վոլանդ)
- Նա ով սիրում է, պետք է բախտակիցը դառնա նրա, ում սիրում է…
- Ծիրանի ջրի վրա առատ դեղին փրփուր կապեց, և օդի մեջ վարսավիրանոցի հոտ տարածվեց։ Խմելուց հետո գրողներն սկսեցին զկռտալ․․․
- -Ինչ ասեմ, մարդիկ են էլի։ Փող են սիրում, բայց չէ որ դա միշտ եղել է... Մարդկությունը փող է սիրում, ինչից ուզում է պատրաստված լինի՝ կաշվից, թղթից, բրոնզից կամ ոսկուց։ Է՛, թեթևամիտ են... ինչ արած... երբեմն գութն էլ է նրանց սիրտը շարժում... սովորական մարդիկ են... ընդհանուր առմամբ, հիշեցնում են նախկիններին... բնակարանային հարցն է միայն նրանց փչացրել... (Վոլանդ)
- -Ես այլևս ազգանուն չունեմ,- մռայլ արհամարհանքով պատասխանեց արտասովոր հյուրը,- ես հրաժարվել եմ նրանից, ինչպես և կյանքում ամեն ինչից։ Մոռանանք[4]։ (Վարպետ)
- (Վարպետի ու Մարգարիտայի առաջին հանդիպումը)
- Նրա ձեռքին նողկալի, տագնապահարույց դեղին ծաղիկներ կային։ Սատանան գիտե, թե դրանց ինչ են ասում, բայց, չգիտես ինչու, Մոսկվայում առաջին ծաղիկները դրանք են լինում։ Եվ այդ ծաղիկները շատ հստակ գծագրվում էին նրա գարնանային սև վերարկուի վրա։ Նրա ձեռքին դեղին ծաղիկներ կային։ Լավ գույն չէ։ Նա Տվերսկայայից թեքվեց նրբանցք և այստեղ շրջվեց։ Տվերսկայան գիտեք, չէ՞: Հազարավոր մարդիկ էին գնում Տվերսկայա փողոցով, բայց հավատացնում եմ, որ նա մենակ ինձ տեսավ ու նայեց ոչ թե տագնապալից, այլ նույնիսկ կարծես հիվանդագին։ Ու ինձ ապշեցրեց ոչ այնքան նրա գեղեցկությունը, որքան արտասովոր, չտեսնված մենությունը աչքերի մեջ[5]։ (Վարպետ)
- Սերը դուրս պրծավ մեր առաջ, ինչպես մարդասպանն է դուրս պրծնում գետնի տակից, նրբանցքում, և խփեց երկուսիս էլ միաժամանակ։
- Այդպես կայծակն է խփում, այդպես ֆիննական դանակով են խփում։
- Իսկ նա, ի դեպ, հետագայում պնդում էր, որ դա այդպես չէ, որ, իհարկե, մենք սիրում էինք միմյանց վաղուց ի վեր, չճանաչելով միմյանց, երբեք չտեսած իրար, ու ապրում էր նա ուրիշ մարդու հետ, ես էլ նույն ժամանակ... նրա, անունն ինչ էր...[6] (Վարպետ)
- Բանն այն է, որ մարդն անհետաքրքիր է առանց իր ներսում, իր տուփի մեջ ունեցած անակնկալի[7]։
- Փաստը աշխարհիս ամենահամառ բանն է։
- Դուք դատում եք հագուստի՞ց։ Երբեք չանեք դա, խիստ թանկագին պահապան։ Կարող եք սխալվել, այն էլ չափազանց խիստ։
- Ինչ-որ բան հաստատ կպատահի, որովհետև չի լինում այնպես, որ որևէ բան ձգվի հավերժորեն։
- Ամենասարսափելի զայրույթը անկարողությունից ծնված զայրույթն է։
- Երբեք և ոչինչ մի խնդրեք։ Երբե՛ք և ոչի՛նչ, հատկապես նրանցից, ովքեր ուժեղ են ձեզանից։ Իրենք կառաջարկեն, իրենք էլ ամեն ինչ կտան։
- Ամենևին էլ վկայականով չի որոշվում գրողը, այլ նրանով, թե ինչ է գրում։
- Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Միխայիլ Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Վերջաբան, Երևան, 1985։
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985, էջ 31։
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985, էջ 14։
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985, էջ 151-152։
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985, էջ 153-154:
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985, էջ 155։
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985, էջ 161։