Jump to content

Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»

Վիքիքաղվածք-ից

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» (անգլ.՝ The Monk Who Sold His Ferrari), գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարմայի գիրքը։

Մեջբերումներ գրքից

[խմբագրել]
  • Երբեք մի զղջա անցյալի համար, այլ մեծարիր՝ այն փայլուն ուսուցիչ է։
  • Արտաքին հաջողությունը ոչինչ է, եթե այն չի ուղեկցվում ներքին հաջողությամբ։
  • Ինքնակատարելագործումը և սեփական մտքի, մարմնի ու հոգու մշտական խնամքը էական դեր ունեն անձի զարգացման և վերջինիս երազանքների իրականացման գործում։
  • Ինչպե՞ս կարող ես սիրել ուրիշին, եթե չես սիրում ինքդ քեզ։
  • Միայն քո սիրտը բացելով կարող ես շարժել ուրիշների սիրտը։
  • Երբեք մի թերագնահատիր պարզության ուժը։
  • Նա, ով դուրս է նայում, երազ է տեսնում, նա, ով ներս է նայում, արթնանում է երազից։
  • Յուրաքանչյուր կորստի մեջ կա ձեռքբերում, որը կարելի է տեսնել միայն լավ փնտրելու պարագայում։
  • Հաջողությունը, կարևոր չէ նյութական, թե հոգևոր, սկսվում է մտքերից, որոնք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն օր ծագում են մեր գլխում։
  • Երջանիկ լինելու համար մարդ նախ պետք է զգա, թե ինչ է դժբախտությունը։
  • Դու ինքդ ես գծում քո կյանքի սահմանները։
  • Երբ մի աչքդ ճանապարհի վերջում է, ամբողջ ճանապարհը ստիպված ես անցնել միայն մեկ աչքով։
  • Պետք է նախ սկսել քչից, իսկ հետո մեծին էլ կարող ես հասնել։
  • Արդարացված ռիսկը միշտ մի քանի անգամ ավելի է փոխհատուցում։
  • Կյանքը լի է փշերով, սակայն եթե հավատում ես քո երազանքներին, դու կհաղթահարես դրանք ու կհասնես ծաղկին։
  • Բացասական միտքը նման է էմբրիոնի սկզբում այն փոքր է, սակայն աստիճանաբար մեծանում է և շուտով ապրում իր սեփական կյանքով։
  • Երբ քեզ հաջողվի միտքդ կենտրոնացնել կոնկրետ նպատակի վրա, դու ինքդ քո մեջ անհավանական հնարավորություններ կբացահայտես։
  • Ուրիշին գերազանցելու մեջ ոչ մի պատվավոր բան չկա, իրական պատիվը սեփական «ես»-ին գերազանցելն է։
  • Կյանքի նպատակը նպատակներով լի կյանքն է։
  • Լուսավոր կյանքին հասնելու համար անհրաժեշտ է մշտապես հոգ տանել մտքի, մարմնի և հոգու մասին։
  • Երբ դու որոշես փոխել կյանքդ, քո հոգու ուժը կառաջնորդի քեզ դեպի հրաշքներով լի մի կախարդական աշխարհ։
  • Կամքի ուժը լիարժեք կյանքի կաևորագույն բաղկացուցիչն է։
  • Բարելավելով ուրիշների կյանքը՝ դու հասնում ես քո բարձունքին։
  • Մի եղիր անցյալիդ գերին, դարձիր ապագայիդ ճարտարապետը։
  • Երբեք մի զոհաբերիր երջանկությունը հանուն ձեռքբերումների։
  • Համարձակություն գտիր ու վերադարձիր երազանքներիդ մոտ։
  • Ընկալիր անհաջողություններդ որպես անձնական և հոգևոր աճի հնարավորություններ։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա