Jump to content

Վահրամ Բաղդասարյան

Վիքիքաղվածք-ից

Վահրամ Վաղինակի Բաղդասարյան (ծնվ. 15 հունիսի 1961թ., Կիրովական), ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար։

Քաղվածքներ

[խմբագրել]

Սահմանադրական «բարեփոխումների» մասին

[խմբագրել]
  • Դինամիկան գնում է դեպի դրականի, և հիմա էլ բավականին ժամանակ ունենք, իսկ քննարկումները բավականին արդյունավետ են և օգնում են հասարակությանը, քանի որ չիմացության պատճառով էր հակասական վերաբերմունքը։ Մարդիկ կամաց գիտակցում և ընկալում են, որ պետք են բարեփոխումներ[1]։

«100 ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների մասին

[խմբագրել]
  • Հանրապետականը մտածում է, որ նման տիպի մարդկանց, որ անձնագրում հայի ազգանուն է ու մինչև ապրիլի 24-ը նմանատիպ վերաբերմունք են ցուցաբերում, դրանց բոլորին պետք է մեկուսացնել։ Եթե ունեն քաղաքական հայացքներ, ամսի 24-ից հետո հրապարակները բաց են, իրենց իշխանափոխության կոչերը, քննադատությունները, կարող են անել[2]։
  • Իրենց նպատակն այն է, որ ամբողջ աշխարհին ցույց տան, որ իրենք հայերի հետ չեն, և այդտեղ կա անհանդուրժողություն, այդ հարցի շուրջ չկա միասնականություն։ Չի կարող լինել նման բան։ Ամենքն իր տներում թող հացադուլ անեն[2]։

Քառօրյա պատերազմի տարածքային կորուստների մասին

[խմբագրել]

Այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող և ամայի տարածքներ։ Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահրամ Բաղդասարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: